19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ․ ՊՆ

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ (տեսանյութը՝ շուտով)։  

Ադրբեջանի կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անձնակազմի կորուստ․ ՊԲ

Այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ ավելանում եւ աճում է: Այս մասին, քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, […]

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախում է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին: Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական […]

Գիշերվա ընթացքում ունեցել ենք որոշակի առաջխաղացում․ Արայիկ Հարությունյան

Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Արդեն երկրորդ օրն է շարունակում ենք ինտենսիվ կերպով գտնվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունների մեջ: Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կորցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում: Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մարտական բարձր ոգու […]

Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել ․ Դոնալդ Թրամփը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին

ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7։15-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային […]

Ադրբեջանն առաջինն է սկսել հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում․ Թոմաս դե Վաալ

Կովկասի ու Անդրկովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ahval-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն առաջինն է սկսել  հակամարտությունն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նրա խոսքով, Հայաստանը պատերազմ սկսելու պատճառ չունի: «Հայկական կողմը պատերազմում հաղթել է 1990-ականներին, նրանք ունեն իրենց ուզած տարածքը: Նրանց դրդողը ստատուս քվոն կարգավորելն է»,- ասել է դե Վաալը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի