06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշել է նաև, որ արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։

Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ գործի: Այդ լուծումը պետք է ամբողջությամբ համապատասխանի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին և այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններին», – նշել է Մևլութ Չավուշօղլուն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ