24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը մինչեւ դատարան մտնելը`բազմության ծափերի եւ վանկարկումների ներքո հայտարարություն արեց /տեսանյութեր/

Րոպեներ առաջ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ժամանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ դատարանի դահլիճ մտնելը Սերժ Սարգսյանը դիմեց իր աջակիցների բազմությանը`հորդորելով՝ վերադառնալ տուն եւ զբաղվել իրենց գործերով, եւ չմոռանալ պայքարել հանուն Արցախի անկախության: 

«Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Իրոք, հաշվի առնելով եղանակային պայմանները, և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին: Ես  աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: 

 Հիշեցնենք, Նոր Նորքի դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը: Դատարանի շրջակայքում երթևեկությունը կաթվածահար է, Սարգսյանի բազմաթիվ աջակիցներ հավաքվել են դատարանի առջև,  ինչը բարդացրել է ոստիկանների աշխատանքը: Ա

յստեղ են ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախկին պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Դավիթ Շահնազարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտաշես Գեղամյանը, Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Հակոբյանը, Կարինե Աճեմյանը, գործարար Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադ» և այլք: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ