12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանը բողոքի նոտա է ներկայացրել Լիտվային` Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու համար

Լիտվայում Ադրբեջանի դեսպան Հասան Մամեձադեն Լիտվայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է ներկայացրել` այդ կերպ իր դժգոհությունը ներկայացնելով Լիտվայի խորհրդարանում “Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության” խումբ ստեղծելու կապակցությամբ, հաղորդում է “Regnum” գործակալությունը: “BNS” լիտվական գործակալությունը գաղտնիության պայմանով հրապարակել է Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որը պնդում է, թե “նման խորհրդարանական խումբ ստեղծելը բացասաբար կազդի Լիտվա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա”: “Մենք արտահայտել […]

Բախտներս բերե՞ց

Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետեւանքները  եւ պատշաճ լուծում գտնել ավելի աշխուժացած ընդդիմության հետ, հարեւան Ադրբեջանն ու Թուրքիան խճճվել են փոխադարձ մեղադրանքների մեջ հայկական ընտրությունների շուրջ: Մեկ տարի առաջ, “Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողանը, թե՞ Ալիեւը” վերնագրով իմ խմբագրականում զարմանքս էի արտահայտել, որ Թուրքիան թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար խառնվել […]

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն առաջարկում է հայկական Նյուրնբերգ իրականացնել

“Նախ եւ առաջ ես ձեզ չեմ առաջարկի մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը, քանի որ լռելու ժամանակը վաղուց անցել է, քանի որ լռելու քաղաքականությունը չարդարացրեց իրեն այս 25 տարիների ընթացքում: Այդ պատճառով էլ մենք պիտի ճչանք մեր ճշմարտության մասին: Այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սումգայիթյան ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, ասաց Ադրբեջանահայերի […]

Ադրբեջանական դիվանագիտության եւ լոբիստական ջանքերի հերթական տապալումը Վաշինգտոնում

Ի պատասխան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի “We the people” բաժնում իրականացված ստորագրահավաքներին՝ կորզելու ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածի եւ ԼՂ հակամարտության կապակցությամբ`այսօր հրապարակվեց Սպիտակ տան պատասխանը, որն, ըստ էության, ազդարարեց ադրբեջանցիների հերթական ջախջախիչ պարտությունը: Չնայած գործի դրված հսկայական գումարներին եւ կազմակերպչական միջոցներին, պետության անմիջական ներգրավվածությանը, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, լոբբիստների բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններին, ելույթներին ու ակնկալիքներին, Սպիտակ տունն ընդգծեց, որ որեւէ նախագահական հայտարարություն […]

Աքրամը իմ քիրվան է. Լեւոն Զավախյան /վիդեո/

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” գրքի շուրջ ծավալված սկանդալին անդրադարձան Սարգիս Հացպանյանն ու արձակագիր Լեւոն Ջավախյանը: Վերջինս  իր նամակով արձագանքել է Թուրքիայի եւ Ադրեբջանի իր գործընկերներին, որպեսզի օգնեն Այլիսլիին` ստեղծված իրավիճակից դուրս գալու: “Այո, Աքրամը իմ քիրվան է, Աքրամը իմ գրչակից ընկերն է, որին պետք է օգնել: Մենք չենք կարող գնալ հասնել Ադրբեջան, որպեսզի […]

ԵԽ բանաձեւից հետո Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացրել ճնշումները սեփական քաղաքացիներրի վրա

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից հունվարի 23-ին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին բանաձեւի ընդունումից մի քանի օր անց ադրբեջանական իշխանություններն ուժեղացրել են ճնշումները կարծիքի ազատ արտահայտման, ժողովների եւ ասոցացիաների մասնակցիների, խաղաղ ցուցարարների, լրագրողների, հայտնի գրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում Իլգար Մամեդովի վրա, ով նաեւ Բաքվում բաց հասարակության հիմնադրամի վարչության նախկին անդամ է: Հասարակական կազմակերպությունների […]

Ադրբեջանը պարզաբանումներ է պահանջում Թուրքիայից

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պարզաբանի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու փաստը: “Մամուլից տեղեկացա, որ Աբդուլլահ Գյուլն իբր թե շնորհավորանք է ուղարկել: Ես ճշգրիտ տեղեկություն չունեմ, բայց անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական […]

Ադրբեջանը տհաճ անակնկալ է մատուցել Չեխիայի Հանրապետությանը

Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարարությունը ներգրավված չի եղել Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից ներկայացված բանաձեւի պատրաստմանը: Չեխիայի Հանրապետոթյան պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ: Չեխիան աջակցում է միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված խաղաղ կարգավորմանը, եւ բարեկամական ու փոխադարձ հարաբերություններ է շարունակում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: ԱԳ նախարարությունը ոչ […]

ԵՄ-ը պատասխանել է Իլհամ Ալիեւին

Փետրվարի 14-ին Եվրամիությունը հանդես է եկել այս շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ հայտարարությամբ` Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտման վերաբերյալ: Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն դատապարտեցին ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի եւ Տոֆիկ Յագուբլուի ձերբակալությունները եւ պահանջեցին նրանց անհապաղ ազատ արձակել:  “ԵՄ-ը վերստին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել այդ 2 ընդդիմադիրներին, ինչպես նաեւ […]

Պետդեպն անդրադարձել է ադրբեջանցի գրողի նկատմամբ հալածանքներին

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքին: Նշենք, որ ադրբեջանական “Մուսաֆաթ” կուսակցությունը պարգեւ էր առաջարկել գրողի ականջի դիմաց: “Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին: Իհարկե, մենք աջակցում եւ հավատում ենք խոսքի ազատությանը եւ ազատորեն կարծիք արտահայտելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտականությունները` պարոն Այլիսլիի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի