12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին

Փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել “Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը” խորագրով բաց քննարկում: Մոտ 12 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային իրավունքի եւ համագործակցության հարցերով տնօրենը, բազմաթիվ անդամ պետությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, […]

Քրդերն իրենց բանակով կկանգնեն Հայաստանի առջև, մենք կոչնչանանք …

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանի համար հիմա առաջնային խնդիր պիտի լինեն ոչ նախագահական ընտրությունները և այն, թե ով կդառնա նախագահ: ՛՛Ում էլ ընտրի, ում չընտրի, հենց երկրորդ օրը ամբողջ երկիրը, մեր քաղաքացիները կսկսեն բախվել ավելի լուրջ խնդիրների հետ, քան այն, թե ով է երկրի նախագահը: Բոլոր հարևան պետություններում ընթանում են ոչ միանշանակ զարգացումներ՛՛,-այսօր […]

Ռասիզմի սովորական դրսեւորում Ադրբեջանում

“Գյուլար Ահմեդովան ինչ-որ հանցագործից միլիոն է ստացել, որով էլ բնակարան է գնել, որտեղ ապրում է մինչ օրս”,-հայտարարել է Բաքվի Մետրոպոլիտենի ղեկավար Տագի Ահմեդովը: Իր սենսացիոն հայտարարության մեջ Ահմեդովն ասել է. “Դուք գիտե՞ք, որ Գյուլարի տատը հայ է եղել: Մենք այնքան բարյացակամ ազգ ենք, որ իմանալով դա` թույլ ենք տվել նրան պատգամավոր դառնալ: Սակայն վերջերս նա […]

10 հազար եվրո` գրողի ականջի դիմաց

Ադրբեջանի “Ժամանակակից Մուսաֆաթ” կուսակցությունը 10 հազար եվրո պարգեւ է խոստացել նրան, ով կկտրի գրող Աքրամ Այլիսլիի ականջը: Նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության ղեկավար Հաֆիզ Գաջիեւը, գրում է “Lenta.ru”-ն: Իրավապահ մարմինները գրողին նման ձեւով տանջելու փաստին դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել: Այլիսլիի հետապնդումներն սկսեցին հունվարի վերջին` կապված նրա “Քարե երազներ” վեպի հետ: Վեպի հերոսները հիշում […]

Ադրբեջանում ավիավթարի հետեւանքով է 3 մարդ է զոհվել

Ադրբեջանում ռազմական “Ми-8″ ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում է “АПА”-ն: Ըստ նախնական տվյալների` այն ընկել է Կասպից ծովը` ափից 300 մետր հեռավորության վրա: Վթարի հետեւանքով, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մահացել են ուղղաթիռի օդաչու Յաշար Ահմեդովը եւ մեխանիկներ Բահրուզ Զեյնալովն ու Ռուստամ Ռուստամովը:  Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: 

ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը եւ հանձնակատարը հայտարարություն են տարածել Ադրբեջանում կատարվող դեպքերի վերաբերյալ

ԵՄ բարձարգույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանում կատարվող վերջին իրադարձությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. “Բարձրագույն ներկայացուցիչը եւ հանձնակատարը մտահոգված են այն կապակցությամբ, որ լրագրող եւ ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Տոֆիգ Յագուբլուն եւ Հանրապետական Այլընտրանքային կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Իլգար Մամեդովը ձերբակալվել են փետրվարի 4-ին եւ փետրվարի […]

Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը ծանր հետեւանքներ կունենա. Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար

2 իրավապաշտպաններին կալանքի տակ պահելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշմանն անդրադառնալով` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տաբյորն Յագլանդը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. “Ես մտահոգված եմ Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ բողոքի ակցիաներում ոստիկանության դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Հատկապես մեծ մտահոգություն ունեմ փետրվարի 4-ին  Տոֆիկ Յագուբլուի եւ Իլգար Մամեդովի ձերբակալությունների վերաբերյալ` կապված Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերի հետ: […]

Ադրբեջանը հեռահաղորդակցային արբանյակ է ուղարկել տիեզերք

Ադրբեջանը տիեզերք է ուղարկել իր առաջին հեռահաղորդակցային “Azerspace/Africasat-1a” արբանյակը, գրում է “Росбалт”-ը:  Արբանյակը կշռում է 3275 կգ: Այն նախատեսված է հեռահաղորդակցային ծառայություններ մատուցելու համար` հեռուստատեսային թվային հեռարձակում, համացանցին միանալու հնարավորություն:  Արբանյակի ռեսուրսների 20 տոկոսը կօգտագործվի Ադրբեջանի տարածքում, մնացած 80 տոկոսը` Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում կգործի: Առաջիկա տարիներին Ադրբեջանը նախատեսում է […]

Ադրբեջանցի խաղաղապահները կլքեն Աֆղանստանը

Մինչեւ այս տարվա ավարտը` ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ավարտից հետո, Ադրբեջանն իր խաղաղապահներին դուրս կբերի Աֆղանստանից, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերի` Աֆղանստանից դուրս բերելուց հետո նրանց մնալն այլեւս հնարավոր չի լինի, հաղորդում է “АПА” գործակալությունը:  ԱՄՆ-ի 140 հազար խաղաղապահների դուրս գալուց հետո Աֆղանստանը կլքեն նաեւ ադրբեջանցիները:  Նշենք, որ ադրբեջանցի 22 խաղաղապահներն Աֆղանստանում են 2002-ի նոյեմբերի 20-ից:

Ադրբեջանը մեղադրում է Բորդյուժային

Ադրբեջանի ՊՆ-ը մեղադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային տարածաշրջանում լարվածություն  առաջացնելու մեջ: Նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ “դա զարմանալի չէ, քանի որ Բորդյուժան բազմիցս անարդարացիորեն պաշտպանել է Հայաստանին”,-հաղորդում է “Regnum” գործակալությունը: Վերջինիս հայտարարությունը վերաբերում է հունվարի 29-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն դիտարկմանն, ըստ որի “ինքը լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի