ԵՄ-ը պատասխանել է Իլհամ Ալիեւին
Փետրվարի 14-ին Եվրամիությունը հանդես է եկել այս շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ հայտարարությամբ` Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խախտման վերաբերյալ:
Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնը եւ Շտեֆան Ֆյուլեն դատապարտեցին ընդդիմադիրներ Իլգար Մամեդովի եւ Տոֆիկ Յագուբլուի ձերբակալությունները եւ պահանջեցին նրանց անհապաղ ազատ արձակել:
“ԵՄ-ը վերստին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել այդ 2 ընդդիմադիրներին, ինչպես նաեւ նրանց ներկայացված մեղադրանքների գործով թափանցիկ եւ արդար հետաքննություն անցկացնել”,-ասվում է փետրվարի 14-ի հայտարարության մեջ:
Եվրամիությունը կոչ է անում նաեւ հետաքննություն անցկացնել հունվարի 26-ին Բաքվում կայացած Իսմայիլիի բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ:
ԵՄ-ը նաեւ իր լուրջ մտագոհությունն է հայտնում ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հասցեին հնչող սպառնալիքների վերաբերյալ` պահանջելով Բաքվից պահպանել խոսքի ազատության սկզբունքները:
ԵՄ-ը նաեւ կոչ է անում Բաքվին ակտիվորեն համագործակցել ԵԱՀԿ-ի եւ տեղի ակտիվիստների հետ` դեմոկրատական ընտրական օրենսդրության եւ ընտրական մոնիթորինգի ապահովման նպատակով: