23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրդերն իրենց բանակով կկանգնեն Հայաստանի առջև, մենք կոչնչանանք …

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանի համար հիմա առաջնային խնդիր պիտի լինեն ոչ նախագահական ընտրությունները և այն, թե ով կդառնա նախագահ: ՛՛Ում էլ ընտրի, ում չընտրի, հենց երկրորդ օրը ամբողջ երկիրը, մեր քաղաքացիները կսկսեն բախվել ավելի լուրջ խնդիրների հետ, քան այն, թե ով է երկրի նախագահը:

Բոլոր հարևան պետություններում ընթանում են ոչ միանշանակ զարգացումներ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը` նշելով, որ Ադրբեջանում ներքին խմորումներ են ընթանում, որոնց հետևանքով նախատեսված է իշխանափոխության հասնել:

՛՛Ցանկացած իշխանություն Հայաստանում ստիպված կլինի գործ ունենալ փոփոխված Ադրբեջանի հետ, դա այն Ադրբեջանը չի լինի՝ պառկած Ալիևի կլանի տակ, նա մտնում է այն փուլ, որտեղ նրան սպասում են շատ խոշոր զարգացումներ՛՛,-նկատեց Շաքարյանցը:

Փորձագետը կարծում է, որ զարգացումների արդյունքում ոչ միայն Ադրբեջանն, այլև Վրաստանը կդառնան թուլամորթ ու անկայուն երկրներ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ քաղաքագետի խոսքով՝ նոր Քրդստանի ստեղծումն է պատրաստվում:  

՛՛Հայաստանի սպառնալիքն այն է, որ քրդերն իրենց բանակով կկանգնեն Հայաստանի առջև, մենք կոչնչանանք, մենք չենք կարողանա ներկայացնել պահանջներ Քրդստանին, որ ցեղասպանության համար իրենք մեղավոր են, իսկ թուրքերը կասեն՝ դավայ, դասվիդանիե՛՛: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն “արդեն լուրջ վտանգներ է ներկայացնում Հայաստանի համար”:

՛՛Մեր ապագան սա է՝ Քրդստանը Թուրքիայի փոխարեն, այստեղ անկայուն Վրաստանն ու Ադրբեջանը, Իրանը՝ թելադրող՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ