12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Իեն Քելլիին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:  Ինչպես հաղորդում է “АПА”-ն, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների վերաբերյալ:

Մամեդյարովը` Երեւան-Վան չվերթի մասին

“Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բազմիցս խոսել է Երեւանի եւ Վանի միջեւ ավիաչվերթների մասին”: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “1NEWS.AZ”-ն: Նրա խոսքով` թուրք դիվանագետի հայտարարությունն Ադրբեջանն ընդունում է որպես Անկարայի պաշտոնական դիրքորոշում: “Ողեւորների ներկայությունը կամ բացակայությունն այլ հարց է”,-ընդգծել է նա: Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշղուն հայտարարել էր, […]

Չեխիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Բաքու` հնչած քննադատությունների արդյունքում

Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան, հաղորդում է “Orer.eu” կայքը: Չեխական  լրատվական գործակալությունները հայտնում են, որ համաձայն “Մարդը կարիքի մեջ” չեխական բարեգործական կազմակերպության տվյալների,  պատճառը Ադրբեջանի  վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես եկավ  մարդու իրավունքների “Մեկ աշխարհ” կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս: Այս տարի այդ մրցանակը հանձնվեց ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւին:  Իր ելույթի ժամանակ Շվարցենբերգը […]

Եվրոպայի Խորհուրդը կոչ է արել Բաքվին հարգել մարդու իրավունքները

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Նիլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում հետեւել եվրոպական չափանիշներին: Նա ընդգծել է, որ ժամանակն է, որ պաշտոնական Բաքուն խոստումներից անցնի իրական քայլերի` հիմնական քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պահպանման ուղղությամբ, գրում է “golos-ameriki.ru”-ն: Իրավապաշտպանները մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը` ընդդիմադիր ելույթները ճնշելու եւ քաղաքական հակառակորդներին հետապնդելու մեջ: […]

Հակակառավարական բողոքի ալիք Բաքվում. 60 ցուցարարներ ձերբակալված են

Նախօրեին Բաքվի ոստիկանությւոնը ձերբակալել  է ընդդիմության չարտոնված բողոքի ցույցի 60 մասնակիցներին, որոնք բողոքել են խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի դեմ, հաղորդում է “Кавказский узел”-ը: Ձերբակալվածների թվում են “Nida” երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստները, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության երիտասարդկան թեւի ղեկավարը, “Մուսաֆաթ” երիտասարդական ընդդիմադիր կուսակցության անդամները, ինչպես նաեւ Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության երիտասարդական հանձնախմբի անդամները: […]

Ադրբեջանում մարդիկ ապրում են դիկտատուրայի պայմաններում. Չեխիայի ԱԳ նախարար

Փետրվարի 4-ի երեկոյան Պրահայի Սուրբ Աննիշկա եկեղեցում տեղի ունեցավ չեխական հայտնի “Մեկ աշխարհ” կինոփառատոնի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տրվող “Homo Homini” մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Մրցանակը տրվում է կինոփառատոնի կազմակերպիչ “Մարդը կարիքի մեջ” կազմակերպության կողմից: Այս տարի այդ պատվավոր մրցանակին արժանացավ ադրբեջանցի հայտնի փաստաբան եւ իրավապաշտպան Ինդիգամ Ալիեւը: Հանձնելով մրցանակը Չեխիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարել […]

Ադրբեջանը դանդաղ մտնում է ‘’ադրբեջանական գարնան’’փուլ . Ռուբեն Սաֆրաստյան

Ադրբեջանը շատ դանդաղ, բայց մտնում է այսպես ասած` “ադրբեջանական գարնան” փուլ: Այնտեղ ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել Ալիեւների կլանի փլուզմանը: Այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունը ժողովրդին անընդհատ պահում է կիսապատերազմական վիճակում , ինչն աստիճանաբար հակակրանք է առաջացնում: Սաֆրաստյանի խոսքով, հնարավոր է […]

Շնորհակալություն ֆրանսիացի պատգամավորներին և սենատորներին

Ֆրանսահայ Nouvelles d’Armenie պարբերականի խնդրանքով Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել է Ֆրանսահայ կազմակերպությունների կողմից անցկացված` Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ երկու ադրբեջանցիների սադրանքի առնչությամբ: Մամուլի ծառայության արձագանքը ներկայացնում ենք ստորև. “Հայաստանի դեսպանությունը դատապարտում է ֆիզիկական բռնությունը, որը մթագնեց Ազգային Ժողովում փետրվարի 26-ին կայացած ”Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի […]

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է հաստատվել Թուրքիայում

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին որոշել է մշտական բնակություն հաստատել Թուրքիայում: Այդ մասին Այլիսլին հայտնել է թուրքական ԶԼՄ-ներին:  “Իմ ստեղծագործություններն այլեւս չեն տպագրվում, պիեսները չեն բեմադրվում, իմ հետագա կյանքն այստեղ անհնարին է դառնում: Ես որոշել եմ լքել հայրենիքս եւ հաստատվել եղբայրական Թուրքիայում, կարծում եմ` միայն այնտեղ կարող եմ ինձ հարմարավետ զգալ, սակայն դրա համար հարկավոր է […]

“Նավթով չես գնի ոչ հիշողություն, ոչ էլ մարդու իրավունքներ”. Վալերի Բուայեն` Բաքվին

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրել է անհապաղ քայլեր ձեռնարկել ֆրանսիական հողի վրա ժխտողականության ցանկացած դրսեւորում դադարեցնելու համար: Այս մասին նա հայտարարել է` խոսելով փետրվարի 26-ին ֆրանսիական խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանն ադրբեջանական սադրանքին անդրադառնալով, հաղորդում է “Nouvelles d’Armenie”-ն: “Ես պահանջում եմ համապատասխան քայլեր ձեռնարկել, իսկ Կլոդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի