15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը: Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը: Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը, և Հայաստանի իշխանությունները պետք […]

ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության […]

Դետալները գաղտնի են. Սերգեյ Լավրովն անդրադարձել է Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում ԼՂ հարցով կայացած հանդիպմանը: «Ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա դրանք բխում են այն մոտեցումներից, որոնց մասին խոսվում է համանախագահ երկրների բազմաթիվ հայտարարություններում: Դրանք ենթադրում են կողմերի միջև պայմանավորվածություն, որի հիմքում կլինեն տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել […]

Ինչո՞ւ ադրբեջանական գրեթե ողջ պատվիրակությունը հանեց Փաշինյանին ուղղված հարցերը. 168 Ժամ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)  ապրիլի 10-11-ն աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ իշխանական մամուլը լուրեր տարածեց, թե իբր գրեթե ողջ ադրբեջանական պատվիրակությունը գրանցվել է նրան հարց տալու համար։ Համենայն դեպս, այդ մասին վստահեցնում էր, մասնավորապես, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշել էր, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը. այսօրվա հանդիպման արդյունքները

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների […]

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արագի մեջ» պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը վերջինս արել է ԵԽԽՎ-ում՝ առաջարկելով Բաքվին հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և սպառնալիքներից: Պատասխան հայտարարության մեջ հարևան երկրի արտգործնախարարությունը հիշեցրել է ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքի մասին՝ կրկին կոչ անելով հայկական կողմին ուժերը դուրս բերել Արցախից:  

Նիկոլ, ադրբեջանցիք ուզո՞ւմ են, որ դու իրենց հետ խոսես: Էդ պոպուլիզմը ում համար է

Լրջացավ… կանգնեմ` Նիկոլի կողքին… -Ասա` ինչու ես օգտագործում այդ չարաբաստիկ` -Օկուպացիա եզրույթը. -Էն էլ` Ղարաբաղի համար. Մենք հեչ ազատագրված տարածքների համար  Դա չենք թույլ տալիս օգտագործել… Հ.Գ. -Ինչու ես ասում` -Կուզեմ խոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ. -Նիկոլ` -Ադրբեջանցիք ուզո՞ւմ են, որ դու իրենց հետ խոսես. -Էդ պոպուլիզմը ում համար է`. Եվրոպայի՞ -Դաժը` ոչ քո, ցավդ տանեմ… […]

Չափազանց կարևոր է, որ Իլհամ Ալիևի հետ կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար, ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի