28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր ՀՀ իշխանությունը բանակցում է «տարածքներ` խոստումների դիմաց» բանաձևով. քաղաքագետ

Ես կարող եմ ասել, որ ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին ասել եմ: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անում, ես ասել եմ` արդեն արել է: Նախորդ իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը հասել էին նրան, որ քննարկվում էր բացառապես շփման գծում միջոցառումների հարցը: Ինչ էր անում նախորդ իշխանությունը. Միջազգային տարրեր էր մտցնում այսօրվա շփման գծի երկայնքով: Փորձ էր արվում միջազգայնացնել շփման գիծը: Այս գնահատականը ես երբեք չեմ տվել»,- Livenews.am-ին հղում անելով՝ քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի խոսքերն է մեջբերում 168 ժամը: Վերջինս պատասխանել է Արցախի հարցի կարգավորման շուրջ եղած գործընթացների վերաբերյալ հարցին:

Շահնազարյանի խոսքով՝ դեռևս սեպտեմբերին ինքն ահազանգ հնչեցրեց, որ այս օրակարգը դուրս է եկել: Սա ոչնչացվեց, ինչը հայկական կողմի համար մեծագույն կորուստ էր, իսկ Ադրբեջանի համար` մեծագույն նվեր:

Բացի դրանից, ըստ էության 2011թ. հետո միջազգային հանրությունը շատ ինտենսիվ զբաղվում էր հակամարտության վերահսկողությամբ կամ կառավարմամբ, և առաջին հերթին` եռանախագահող երկրները, միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն:

«Երբ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին, նրանք ոչ միայն մերժեցին և ըստ էության օրակարգից հանեցին զինադադարի հիմքը, 2 պայմանագրերը, այլև ըստ էության միջազգային հանրությանն ասացին` մենք երկուսով կվերահսկենք իրավիճակը: Եվ, ըստ էության, առանց մեծ դիմադրության եռանախագահողները դա ընդունեցին և վերջին հայտարարությունների մեջ շեշտում են այդ մասին: Այսինքն` միանգամից իրականացավ Ադրբեջանի մյուս երազանքը` միջազգային վերահսկողության վերացումը: Սա Հայաստանի մյուս մեծագույնև անշրջելի կորուստն էր»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պահպանվում է նշված պայմանավորվածությունը, քաղաքագետը նշեց, որ դա արվում է մի քանի նպատակներով, որ ավարտին հասցնեն Նախիջևանի տարածքում վերցրած մի քանի հազար քառակուսի մետր տարածքում ենթակառուցվածքների շինարարությունը, շփման գծի ողջ երկայնքով հարձակողական նպատակների համար բլուրների կառուցումը:

Բանախոսը նշեց, որ, թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններն իր կետից է սկսում, բայց մինչ այժմ չի հստակեցրել, թե որն է այդ կետը, իսկ իրականում նա բանակցում է այն փաստաթղթի շուրջ, որը Սերժ Սարգսյանը 2016թ. մերժել է և ասել, որ սա բանակցելու նյութ չէ:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր Հայաստանի իշխանությունը բանակցում է «Տարածքներ` խոստումների դիմաց» բանաձևով»,- փաստել է Դ. Շահնազարյանը:

Նրա կարծիքով` չի կարելի անընդհատ թութակի պես կրկնել «խաղաղություն» բառը` Արևմուտքի որոշ պացիֆիստական կազմակերպությունների համակրանքը շահելու համար: Խաղաղությունը շատ բարձր արժեք է, բայց դրանից շատ ավելի բարձր արժեքներ կան` Արցախի ազատությունն ու պետականությունը: Վարչապետը պետք է բացատրի, թե ինչ գնով է հաստատվելու խաղաղություն, որովհետև կապիտուլյացիաներից հետո էլ է խաղաղություն հաստատվում:

«Ըստ երևույթին հասկանալով, որ շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել, Փաշինյանն ասաց` հոս ես չեմ հարց լուծողը, ողջ հայությունը պետք է հարցը լուծի: Հիմա դիմում եմ անձամբ Փաշինյանին` հայ ժողովուրդն այդ հարցը վաղուց լուծել է: Այդ հարցի վերաբերյալ հայության տեսակետն իմանալու համար Փաշինյանին առաջարկում եմ այցելել Եռաբլուր»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Վերջինիս կարծիքով` Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական նոնսենս է և պոպուլիզմի գագաթնակետը: Քաղաքական գործիչը պետք է ներկայացնի իր տեսակետը և ստանա կամ չստանա ժողովրդի հավանությունը: Նորմալ հասարակարգում սա քաղաքական գործչի համար ինքնասպանություն է: Հայությունը հաջողությամբ 90-ականների պատերազմն է ավարտել, ապահովել է Արցախի անվտանգությունը, քառօրյա պատերազմով տապալել է ահավոր ծրագրեր, ինչը մեծագույն նվաճում է:

«Սա գերագույն անպատասխանատվություն է: Նա արդեն հասկանում է` ինչքան վատ բաներ է արել, և ինչքան վատ վիճակի մեջ է ինքը հայտնվել, դրա համար սկսել է իր կողմից չարդարացված պացիֆիզմ, խաղաղություն շահարկել, և այլն… Երկար ժամանակ է, մենք բանակցային գործընթացից ինֆորմացիա ստանում ենք կամ Բաքվից, կամ Մոսկվայից: Հետո էլ այստեղից մուննաթ են գալիս, թե ինչի են Մամեդյարովը կամ Լավրովը բացահայտել: Բայց դա իրենք են որոշում, չէ՞: Դուք հայտարարության մեջ գրել եք միայն հումանիտար կամ մի քանի այլ հարցերը ու այնտեղ ասել եք, որ, եթե համատեղ հայտարարություն ենք անում, մենք չգրենք, որ բովանդակային քննարկումներ ենք արել տարածքներ հանձնելու վերաբերյալ. իրենք դա ասել են, բացահայտել են»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Փորձառու քաղաքական գործիչը ծիծաղելի է համարում այն, որ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությունից հետո Ռուսաստանի նրա գործընկերը հայտարարում է, որ ինքն ավելացնելու բան չունի, մեր արտաքին գերատեսչությունը հարձակվում է Մամեդյարովի վրա:

Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախում կա, և պատահական չէ, որ կրկին Մամեդյարովից իմացանք, որ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում է տեղի ունենալու: Սա մեր իշխանությունների վատ աշխատանքի արդյունքն է, և կրկին պատահական չէ, որ դեռ ոչ մի կողմը սրան չի արձագանքել` համաձա՞յն են, թե՞ ոչ: Ըստ երևույթին, յուրաքանչյուրը մտածում է` թող առաջինը մյուս կողմը մերժի:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ