27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Միգուցե Ադրբեջանը թե՞ստ է անցկացնում». Թևան Պողոսյանը՝ սահմանային լարվածության մասին

«Մեր թշնամին չի փոխվել, նույնն է. Ի՞նչ էր տեղի ունենում 4-5 կամ 2 տարի առաջ. ամեն անգամ, երբ Հայաստանում կարևոր բան էր տեղի ունենում, օրինակ՝ տոներ են կամ Նոր տարի, սահմանին իրավիճակը լարվում էր, սկսում էին կրակել… Նույն իրավիճակն այժմ էլ շարունակվում է. այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների միջկառավարական հանձնաժողովի խորհրդի նիստը, և սահմանին վիրավորում ստացած զինվորի փաստը նաև դրա ապացույցն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Բանախոսը նկատեց՝ կրակոցներից 1 կամ 2 օր հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը հայտնվեց լրատվական դաշտում, որտեղ ասում էր՝ մենք հասկանում ենք՝ գերիների փոխանակման հարցում բոլորը բոլորի դեմ են:

«Ի՚՞նչ է նշանակում այս մեսիջը.մենք հստակ գիտենք, որ այսօր Ադրբեջանն օգտագործում է ցանկացած առիթ իր երկու դիվերսանտներին հետ տանելու համար: Նրան ոչ մի այլ բան չի հետաքրքրում: Միգուցե Ադրբեջանը թե՞ստ է անցկացնում՝ տեսնի, թե միջազգային հանրությունն ինչպե՞ս է արձագանքում: Ադրբեջանը չի փոխվել, մենք էլ պետք է նախկին սխալներից դասեր քաղենք և ավելի ճիշտ քաղաքականություն տանենք առաջ: Արցախի հիմնախնդիրը ոչ վաղն է լուծվելու, ոչ էլ հաջորդ օրը: Մենք պետք է կարողանանք մեր հաջորդ սերունդներին այնքան լավ իրավիճակ փոխանցել, որ նրանք դրա վրա կառուցեն ու ավելի լավ լուծման միգուցե հանգեն՝ լինի դա 50, 200 տարի հետո:

Ավելի լավ տնտեսություն, գիտություն, ռազմաարդյունաբերություն, արդար, օրենքի երկիր պետք է ունենանք»,- հավելեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ