28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցով աննախադեպ հայտարարություններ Ադրբեջանից. Ժամանակ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը ադրբեջանցի պատգամավորներին կոչ է արել Արցախի հարցում չանել ռազմատենչ հայտարարություններ: Ըստ նրա, եթե կա խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն, ինչի՞ մենք կարող ենք հասնել պատերազմի մասին կոչերով, ասել է Ասադովը՝ անելով մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում»: Սրանք աննախադեպ հայտարարություններ են: Համենայնդեպս, դժվար է հիշել, թե Բաքուն երբ է այդպիսի պաշտոնյայի մակարդակով խոսել ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալու մասին:

Ընդ որում, ինքնին այդ հայտարարությունների խաղաղասիրական բնույթը չէ հարցը, որը, անկասկած, հնարավոր կլիներ վերագրել Բաքվի ներկայիս տակտիկային, որը բխում է քաղաքական անբարենպաստ իրավիճակից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու քաղաքական անհրաժեշտությունից: Ուշագրավը ձևակերպումները չեն, այլ բովանդակությունը, որ պարունակում են դրանք:

Ալիևը հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջությունը քննարկման ենթակա չէ, հետևաբար՝ եզրակացնում է Ասադովը, պատգամավորները պետք է «զգույշ» լինեն պատերազմի մասին խոսելիս: Այլ կերպ ասած, եթե Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ պատերազմը մշտապես դիտարկվել է որպես տարածքային ամբողջության վերականգնման ճանապարհ, միջոց, այժմ փաստորեն դիտարկվում է լրիվ հակառակ տրամաբանության մեջ: Ըստ էության, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովը հայտարարում է, որ պետք է «զգուշանալ» տարածքային ամբողջության կորստից, որը կարող է հետևել պատերազմի մասին խոսակցությանը:

Այսինքն՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան պատերազմը հրապարակային հայտարարության մակարդակում ասոցացնում է տարածքային կորստի հետ: Եվ սա էլ Երևանի հռչակած նոր սկզբունքի ֆոնին, որը, ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, որդեգրել է հայկական բանակը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»:

Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատերազմից խոսելու մենաշնորհը Բաքվինը չէ, և Բաքուն հիմա ստիպված է խոսել խաղաղությունից, քանի որ Երևանի հռետորաբանությունը դարձել է համարժեք: Խնդիրն այստեղ, անշուշտ, այն չէ, որ Ադրբեջանն էլ սկսել է վախենալ Երևանի հռետորաբանությունից: Ընդհանրապես, խնդիրն ինքնին զուտ հռետորաբանությունը չէ, այլ հենց այն, թե ինչպիսի շեշտադրումներ են արվում դրանում, որովհետև, ի վերջո, պարզ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանի նախկին իշխանությունը չէր ասում նույն բաներն ու այդպիսով «վախեցնում» Ադրբեջանին:

Որովհետև բանը վախեցնելը չէ, այլ քաղաքական իրողություններ և օրակարգեր ձևավորելը, որտեղ փաստարկների այնպիսի հարաբերակցություն է, երբ դիմացինը դրանցից դուրս գալու պարագայում կարող է հայտնվել քաղաքական փոսում: Ամբողջ հարցն այն է, որ քառորդ դարի ընթացքում այդ հարաբերակցությունը փորել է փոս հայկական կողմի համար, կամ, ավելի շուտ, հայկական կողմն է այդ հարաբերակցությունը ձևավորելով փորել սեփական դիվանագիտական-քաղաքական փոսը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ