15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Իմ ու Դավիթ Տոնոյանի հայտարարություններում հակասություն չկա, մեր առաջարկն է՝ ԼՂ հարցում դադարեցնել ուժի կիրառումը. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան՝ դա մեկնաբանությունների հարց է, այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա մեկնաբանությունների հարց է։ Մեր առաջարկն այն է, որ դադարի ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտության հարցում», […]

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- […]

Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք

Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա  Յունուսը հայտարարեց,  որ Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Այսօր ԵԽԽՎ-ում, քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է […]

Տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կարող է տեղափոխվել սահմանագիծ. Ահազանգում է Տիգրան Աբրահամյանը

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանից հնչող հայտարարություններն սկսել են առավել սուր բնույթ կրել: Ռազմական գործողությունների մասին ակնարկային հայտարարությունները վերաճել են գործողություններ սկսելու կամ դրա նախապատրաստական փուլի մասին սպառնալիքների: Պաշտոնական հայտարարություններ նախագահական ապարատից, արտգործնախարարությունից, պաշտպանական գերատեսչությունից, հին ու նոր թրծված «փորձագիտական» շրջանակներից, ամենակարևորը՝ հնարավոր պատերազմի […]

Բաքուն՝ հայկական «հակահեղափոխության» մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգախլըն, Հայաստանի վարչպետի հայտնի ոճով, թե «ով մեզ դեմ է, հեղափոխությանն է դեմ, պրովոկատոր է», մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի  հայտարարությունը: Հիշեցնենք, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե հատուկ գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում հայկական կողմին հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության […]

Մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցողը չենք. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ «Համանախագահների և արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումը անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Այդ տեքստի շուրջ բոլորս էլ համաձայնել ենք։ […]

Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։ Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք […]

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի պայմանավորվածությունը։ Այս մասին ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին սադրանքի չի գնա, ինչպես արեց 2016 թվականին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ գրված է, որ կողմերը հղում […]

Ադրբեջանական բանակը պատրաստ է պատերազմի, ոչ թե խաղաղության. Բաքվի պատասխանը՝ Տոնոյանին

Աշխարհում բոլոր բանակները պատրաստվում են պատերազմի, ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյախլին՝ պատասխանելով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության, թե Հայաստանը պատերազմ չի ուզում  և հորդորում է Ադրբեջանին պատրաստել բանակը խաղաղության: Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է՝ եթե հայերը խաղաղություն են ուզում, պետք է լքեն Արցախը՝ նշելով, որ ադրբեջանական բանակը […]

Բանակցային գործընթացում խոսքը փոխվստահության մեխանիզմների խորացման մասին է, իսկ Ադրբեջանը փոքր-ինչ պաշտպանվողի վիճակում է հայտնվել. Տ. Հայրապետյան

Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդող ադրբեջանական կողմից բոլոր հայտարարությունները փաստում են, Փաշինյանն ու Ալիևը խոսել են այն օրակարգի շուրջ, որի մասին ՀՀ վարչապետը նշել էր Ստեփանակերտում. այսօր հրավիրված ասուլիսին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  «Իլհամ Ալիևի հայտարարության առաջին նախադասությունն այն էր, որ հաջողվել է պահպանել բանակցային ֆորմատը: Սա, ըստ էության հաստատեց, որ ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի