05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իմ ու Դավիթ Տոնոյանի հայտարարություններում հակասություն չկա, մեր առաջարկն է՝ ԼՂ հարցում դադարեցնել ուժի կիրառումը. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան՝ դա մեկնաբանությունների հարց է, այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա մեկնաբանությունների հարց է։ Մեր առաջարկն այն է, որ դադարի ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտության հարցում», – պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց՝ «մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի մեր գործընկերները դա կանեն և, եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք», –  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ վերաձևակերպում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը այն դարձնելով՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ