16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Մեր հույսերն էլ կարդարացնես. Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վա­յոց ձո­րի մարզ­պետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սարգսյանին: ՛՛Շնորհավորում ենք ու բեղմնավոր աշխատանք ենք ցանկանում, մեր հույսրեն էլ կարդարացնես՝ հայրենի կառավարության ու նախագահի՛՛,-ասաց նա:

Կրկին բյուջեի պակասն է

՛՛Լոռու մարզի, հատկապես Վանաձոր քաղաքի խնդիրները շատ-շատ են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա նշեց, որ ճանապարհների խնդիրն այսօր առաջնայիններից է, սակայն լուծումը կապված է բյուջեի հետ: ՛՛Երբ լրացուցիչ ֆինանսավորում ունենանք բյուջեից դուրս, անպայման կբարեկարգվեն ճանապարհները, բայց չմոռանանք, որ այս վերջին 2 տարիներին պետական միջոցներով ճանապարհաշինության աշխատանքներ Վանաձոր քաղաքում նույնպես իրականացվել են՛՛: Հարցին, […]

Քաղաքապետը վաղը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հարց, որով Կառավարությունը որոշում է Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վա­յոց ձո­րի մարզ­պետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Նշենք, որ Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է:

Լքված տներ, բայց աշխույժ դպրոց…./վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի դպրոցում աշակերտների քանակը գնալով նվազում է, սակայն դա չի խանգարում, որ դպրոցականները սիրով հաճախեն դպրոց և ձգտեն  ստանալ առավել բարձր գիտելիքների: ՛՛Ակտիվորեն մասնակցել են մեր աշակերտները և օլիմպիադաների և մրցույթ փառատոնների, ունեն մրցանակներ: 5 շրջանավարտներից 2-ը ընդունվել են…՛՛,-մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը: Տնօրենը հավաստեց, որ գյուղացիները արտագնա աշխատանքի […]

Թող այդ ասողները շուտ-շուտ տան էդ անունը

՛՛Ես չեմ կարող ասել, քանի որ Երևանի հետ համեմատություն չեմ արել, բայց մարզերի հետ համեմատելով՝ կարող եմ ասել՝ համաչափ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք բյուջեի բաշխումը հավասարաչափ է Երևանի ու մարզերի միջև: Դիտարկմանը, որ պատգամավորներից նշում են, թե օրինակ՝ ՛՛Էրեբունի-Երևան՛՛ տոնին ավելի շատ է գումար հատկացվում, քան […]

Նպատակահարմար չի աղետի գոտում բնակարաններ կառուցելը.նախարար

Ազգային ժողովում՝ 2015 թ. պետբյուջեի քննարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը քաղաքաշինության նախարարից փորձեց պարզել Գյումրիում վթարված շենքերում բնակվողների փոխհատուցում տրվելու են թե չէ: “Արդեն տասը տարուց ավելի է, ինչ Գյումրիում ոչ մի վթարային շենք չի վերականգնվել, մինչդեռ այդպիսի շենքերը 88-ն են Գյումրիում, որ վթարված են կամ ունեն վնասվածություն: Գուցե կարելի է մտածել նաեւ այդ բնակիչներին […]

Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրել է վարչապետին /վիդեո/

Կիրակի՝ նոյեմբերի 2-ին Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները մեծ վնասներ են կրել: 15 ընտանիք զրկվել է կացարանից ու նրանք ժամանակավորապես տեղավորվել են “Լեռնագործ” հյուրանոցում: Երկուշաբթի ստեղծված իրավիճակին ծանոթացան “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որից հետո Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն:  Մարզպետի հավաստմամբ,   վթարի հետեւանքով […]

Սպանդանոցների սեփականատերերը գյուղնախարարությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի  եւ Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները: Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող “Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը” ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է  նպաստել մսի եւ մսամթերքի ոլորտում […]

Մարզպետի համար կարեւորը դա է

՛՛Իհարկե, հարկային արտոնություններն ավելի գերադասելի են, քանի որ այս պահին եթե միայն այնտեղ սահմանամերձ բնակիչներն են, վաղը մյուս օրը կարող են տնտեսվարող սուբյեկտներն ավելանալ և ցանկություն հայտնել գործունեություն ծավալել հենց սահմանամերձ տարածքներում՛՛-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմ է, որ սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեությունն ազատվի հարկերից, թե բնակիչներին ազատեն կոմունալ […]

Ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ինՙ ժամը 13:00-ի դրությամբ, Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ճանապարհաշինարարների կողմից կատարված աշխատանքների շնորհիվ Արագածի և Սևանի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույցը վերացվել է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի