04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սահմանային գյուղերը ողջ գիշեր գնդակոծվել են. կա զոհ

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ  երեք գյուղերի ուղղությամբ՝ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր : Արձակված կրակոցներից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը՝ 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կրակոցները դադարել են: […]

Այսօր Գյումրիում կազմակերպում են ավտոերթ. Հայկական ժամանակ

Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Քննարկել են Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ

Այսօր՝ փետրվարի 5-ին,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց  Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի  հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ  քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի […]

Կտրել-տարել են աղջկա ձեռքն ու ոտքը

Երեւան-Սեւան մայրուղում գտնվող պղնձաձույլ աղջկա՝ “Արձագանք” կոչվող արձանը բարբարոսության է ենթարկվել: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքը գողացել են: Հուշարձանի ճակատագրով կարծես ոչ մեկը Կոտայքի մարզում հետաքրքրված չէ: Պատմական միջավայարի պահպանության մարզային ծառայության պետ Կամո Հովհաննիսյանի խոսքով, արձանը իրենց ենթակայության տակ չէ եւ չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կդիմեր իրավասու ատյաններին: Ոլորտի պատասխանատուն ենթադրում է, արձանը հատվածաբար քանդել ու […]

Թշնամու դիպուկահարը վիրավորել է 85-ամյա գյուղացուն

Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի Մովսես գյուղում դիպուկահար կրակոցով վիրավորել են 85-ամյա բնակիչ Լևոն Անդրեասյանին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Նա նաև հայտնել է, որ այս պահին բնակիչը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնում:

Զեկուցվել է բուժաշխատողների հեպատիտ Ց-ով վարակվածության մասին

“Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։  Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ […]

Հրդեհ գերեզմանատան մոտ

Փետրվարի 3-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի 13-րդ նրբանցքի թիվ 6 տան տանիքում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.40-ին, մարվել՝ 11.00-ին: Այրվել է Հ. Հ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 25 ք.մ: 

Դե լավ էլի

Չնայած 2014թ-ի  դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, սակայն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայք-էջում դեռ Քաղսիի նախկին գյուղապետի անուն-ազգանուն է: Ի դեպ, ավագանու անդամների ցանկում է Սահակ Ալեքսանյանի անունը, ով մինչեւ գյուղապետ ընտրվելը, մոտ մեկ տարի առաջ հրաժարվել էր ավագանու անդամի պարտականություններից: Հիշեցնենք, Քաղսիի ներկայիս գյուղապետը հեղինակություն համարվող “Վստրեչի Ապերի” ազգականն է: Հուսանք, […]

Պերմյակովին կդատեն Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում. Интерфакс

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանությունների մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դատարանում, գրում է INTERFAX.RU-ն: Այդ մասին գործակալությանը տեղեկացրել են “իրադրությանը ծանոթ աղբյուրները”:  Интерфакс-ի աղբյուրներից մեկը ասել է, որ այս որոշումը կայացվել է Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Մեկ այլ աղբյուր էլ գործակալությանը […]

Շմոլ գազից թունավորվել է 8 հոգանոց ընտանիք. կա մահ

ԱԻՆ-ից տեղեկացնում են փետրվարի 2-ին, ժամը 10.59-ին Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937 թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950 թ.), Հ. (ծնվ. 1984 թ.), Հ. (ծնվ. 1986 թ.), Հ. (ծնվ. 1989 թ.), Մ. (ծնվ. 1993 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի