17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Զեկուցվել է բուժաշխատողների հեպատիտ Ց-ով վարակվածության մասին

“Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի կապակցությամբ համաճարակային իրավիճակը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ուսումնասիրություն կատարած հանձնաժողովն Արմեն Մուրադյանին զեկուցեց արդյունքների մասին։ 

Նշվեց, որ արդեն կատարվել են հիվանդանոցում 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննություններ։ Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն։ Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց։

Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձևերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են “Նորք” իֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական և բիոքիմիական լավացում։ Նախարարի հանձնարարությամբ` յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման և դեղորայքի ցանկ։ 

Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ “Նորք” իֆեկցիոն հիվանդանոց։ 

Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ “Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի” մասնագետներին հանձնարարեց կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի և վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սաքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին և մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել։

Միաժամանակ, հանձնարարեց բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն՝ մինչև նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՆ կայքէջից:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ