04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ավտովթար Հոռոմի մոտ. 9-ամյա երեխան տեղում մահացել է

Փետրվարի 2-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ` ”ՎԱԶ 2109” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ”ՎԱԶ-2109” մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

Արդեն 9 օր չեն քնել կրակոցների պատճառով /վիդեո/

ԱԺ պատգամավորները հունվարի 29-ին այցելեցին Տավուշի մարզի Չինարի գյուղ: Գյուղացիները և գյուղապետ Սամվել Սաղոյանը հնարավորություն ունեցան նրանց հարցեր ուղղել: Գյուղապետը նշեց, որ արդեն 10 օր է կրակոցները չեն դադարում. ՛՛Մեր առաջին խնդիրը ժողովրդի անվտանգությունն է: Ուղիղ 10 օր է քուն ու դադար չենք ունեցել: Մերոնք էլ, իհարկե, պատասխան են տալիս, բայց դրանք շատ են լկտի […]

Մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք. պատգամավորները սահմանային զորամասում էին /վիդեո/

”Մեզ համար մեծ պատիվ է այստեղ լինելը և Ձեզնից վարակվելը հայրենասիրությամբ, ևս մեկ անգամ գիտակցելը, որ հայրենիքը սկսվում է սահմանից, ևս մեկ անգամ գիտակցելը, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպիսի հասնենք մեր երազների Հայաստանին՛՛,-Տավուշի մարզի զորամասերից մեկում (հայտնի Մեհրաբի զորամաս) ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ […]

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը

 ՀՀ առողջապահության  նախարարությունը վերահաստատել է, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:  Միաժամանակ, պարզվել է, որ  13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և  այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև  նկատի ունենալով, որ վերոհիշյալ […]

Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազայի ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու բաց տարածքում

Գյումրիի 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջև գտնվող բաց դաշտում երեկ գյումրեցիները նկատել են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ու ռազմատեխնիկա: Henaran.am-ի հետ զրույցում լրագրողների ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ վերջին դեպքերից հետո առաջին անգամ է, որ նկատում են զինծառայողներին այստեղ. ՛՛Դա բոլորովին ռազմաբազայի տարածք չէ, և իմ խորին ահմոզմամբ՝ իրենք իրավունք չունեին […]

7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով /վիդեո/

Վանաձորում բնակվող Թորոսյանների ընտանիքի փոքրիկը՝ 7-ամյա Էմինը, տառապում է մանկական ուղեղային կաթվածով: 2014 թվականի նոյեմբերի 15-ին Տուլա քաղաքի “Վերականգնողական Կլինիկայի ինստիտուտում” երեխան անցել է վերականգման կուրս: Նույն կլինիկայի մասնագետները փետրվարի 11-ին կլինեն Հայաստանում` ՄՈՒԿ-ով ծնված երեխաների վիրահատությունների կատարման համար: Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու […]

Հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները  համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում:  Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր […]

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:    Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:                                                                                                                                                                                                                                                                                 Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:    

Սահմանին խուճա՞պ է /վիդեո/

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանին զայրացնում են այն խոսակցությունները, թե իբր գյուղում խուճապ կա.՛՛Նման բան չկա, եթե կասկածում են չինարեցիների արիությանը, թող գան գյուղ տեսնեն: Գյուղում կյանքը բնականոն ընթացքի մեջ է՛՛,-Չինարիում մեզ հետ զրույցում հավաստեց Սաղոյանը: Գյուղապետը նշեց, որ սահմանապահ գյուղի բնակիչները պատրաստ են կանգնել պետության ու բանակի կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:

Լքում են կուսակցությունը

Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի: Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը եւ մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց: Տարիների փորձից ելնելով այլեւս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի