04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հայաստանը հանդես կգա որպես տրանզիտ երկիր. ամփոփվում է

Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա “Հյուսիս-հարավ” հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են […]

“Հայկական սահման. Տավուշ” . զեկույց

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրապարակել է իր անդրանիկ զեկույցը, որը կրում է “Հայկական սահման. Տավուշ” խորագիրը: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մասին տեղեկագիր-զեկույց պատրաստելու շարժառիթներից մեկը Հայաստանի կառավարության ընդունած երկու օրենքներն էին՝ “Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” և “Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին”: Շուրջ 50 էջանոց զեկույցում, որը գրվել է դաշտային […]

Տեղի է ունեցել ՀՀ-ում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:  Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի 2014թ. բյուջեում, այնուհետև քննարկել ու հաստատել է 2015թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, հիմնադրամի հաստիքացուցակի և 2015թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Հաստատվել է նաև հիմնադրամի 2014թ. ֆինանսատնտեսական գործունեության […]

Քարաթափում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական  նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: “Լոռի ՃՇՇ” ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

՛՛Երբեք անձնական ամբիցիաներով չի առաջնորդվում՛՛ /վիդեո/

Գորիսի հիվանդանոցում տեղի ունեցած սկանդալի մասին լուրերը՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք Գորիսում վախի ու ամենաթողության մթնոլորտ կա: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: ՛՛Մենք այդպիսի արհեստական թեմաներին չենք ուզում անդրադառնալ, որովհետև ամեն տեղ էլ տնօրենի փոփոխություն է տեղի ունենում, ամեն տեղ էլ վատառողջ ղեկավարներ են լինում, որոնք հրաժարականներ են տալիս: […]

Անձնական մասնակցությամբ պետք է հայրենիքը պաշտպանել

՛՛Գորիսը բոլոր ժամանակներում եղել է պատմություն ունեցող քաղաք, եղել է հպարտ քաղաք, Գորիսը իր հազարամյակների պատմության ընթացքում, երբեք չի երկնչել թշնամու առաջ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Անդրադառնալով քաղաքի խնդիրներին` Ադունցը նշեց, որ սոցիալական խնդիրներn ամենուր են.՛՛Սակայն մենք ծառայում ենք հայրենիքին: Ոչ թե վերամբարձ ճառերով ու խոսքերով, այլ անձնական մասնակցությամբ պետք է մեր […]

Սաստիկ բքի պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Վթար. անանցանելի է Երեւան-Մեղրի ճանապարհը

Այս պահին անելանելի վիճակ է ստեղծվել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի “Սյունիքի դարպասներ-Զանգեր” կոչվող հատվածում, չհասած Գորհայք գյուղը: Մի քանի ավտոմեքենաներ տեղացած ձյան եւ ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ավտովարորդները, մոտ 2 ժամ է սպասում են: Իրար են բախվել բեռնատարը, մարդատարն ու տրակտորը՝ անանցանելի դարձնելով ճանապարհը: Երթեւեկելի մասից դուրս է եկել նաեւ մի […]

Պահանջում են ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին. Գյումրիում կրքերը թեժանում են

Այսօր ժամը 15:00-ին, Գյումրիում ավտոերթ է նախատեսված հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: ՛՛Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը, պահանջում ենք […]

Մենք այսօր պառակտվելու իրավունք չունենք /վիդեո/

՛՛Իրենք ժամանակին եղել են նաև Գորիսում: Ազգաբնակչությունը ոգևորված չէր՝ նրանց տեսնելու: Մենք այսօր պառակտվելու իրավունք չունենք՛՛,-մեզ հետ զրույցում ՛՛Հիմնադիր խորհրդարան՛՛-ի ծեծ ու ջարդի վերածված ավտոերթին անդրադարձավ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Ադունցը վատ է վերաբերվում բռնությանը: Միայն թե նրա խոսքով` բռնությունը կարելի է արհեստական էլ ստեղծել: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի