04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Արտագաղթի կրճատում, բնակչության թվի աննախադեպ աճ /վիդեո/

2014թվականին Նոյեմբերյան քաղաքը ունեցել է աննախադեպ բնակչության աճ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` փաստելով, որ կրճատվել են արտագաղթի ծավալները : Ավելին, քաղաքապետի փոխանցմամբ` բարձրացել է ծնելիության մակարդակը: Մանրամասները՝ տեսանյութում:

Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է

Այսօր Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի քառասունքի արարողությունն է: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց մի ամբողջ ընտանիք: Մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Սպանությունը ցնցեց ամբողջ Գյումրին ու Հայաստանը: Այսօր գյումրեցիները, և ոչ միայն, այցելելու են գերեզմաններ, եկեղեցում մոմ են վառելու Ավետիսյանների հոգու հանգստության համար: 

Հրդեհ Ջերմուկում

Փետրվարի 21-ին, ժամը 01.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ»-ին հարակից մանրածախ առևտրի կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել` 02.53-ին: Պահեստում այրվել է 1 համակարգիչ, փայտե հատակը (2 քմ) և մոտ 5400 հատ […]

Գյումրիում փնտրում են 14-ամյա Քրիստինային

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, երկար սև հյուսված մազերով, օվալաձև […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Կնշանակվի նոր ընտրություն

  2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին […]

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը»` Հովիկ Աբրահամյանը հորդորեց ոստիկանապետին

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ` մարտի 15-ի ՀՀ մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար : Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու է ընտրությունների […]

Աշոցքում վերացվում են ամբողջ գիշեր տեղացած ձյան հետևանքները

Ինչպես Հայաստանի մի շարք վայրերում, փետրվարի 17-ին ձյուն է տեղացել նաև հանրապետության ամենացուրտ տարածաշրջանում ` Աշոցքում: Ամբողջ գիշեր տեղացած ձյան հետևանքները վերացնելու համար ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր ջանքերը՝ սեղմ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկելի մասը մաքրելու համար: Մանրամասները` տեսանյութում…

՛՛Մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛ /վիդեո/

՛՛Այսօր բոլորն են քաղաքականացված, դա բնական է, բայց քանի որ Նոյեմբերյանը սահմանային քաղաք է՝ մեզ մոտ քաղաքականությամբ չեն զբաղվում՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, երբ հետաքրքրվեցինք` ինչպես են այստեղ գնահատում ՀՀԿ խորհրդի նիստից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

“Արուն տեսած տղերքը պատրաստ են ” /վիդեո/

՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության՛՛  անդամ-ազատամարտիկները արդեն մեկ շաբաթ է բարձրացել են հենակետային դիրքեր: Նրանք պատրաստ են թև ու թիկունք դառնալ սահմանապահ զինվորին: ՛՛Արուն տեսած բոլոր տղերքը պատրաստ են պատերազմի՛՛,-նշեց ՛՛Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն՛՛ ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը: Նրա դիտարկմամբ` ժամկետային զինծառայողները նույնպես լավ պատրաստված են` թե հոգեպես, թե տեխնիկապես: ՛՛Մեր զինվորը պատրաստ է ամեն ինչի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի