04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյումրիի կրակոցների արդյունքում վիրավորվածներից մեկը մահացել է

Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանն այս գիշերը մահացել է: Լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Գյումրիի բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ Գյումրիում օրեր առաջ հնչած կրակոցների արդյունքում վեց հոգի վիրավորվել ու տեղափոխվել էին հիվանդանոց:  

Ծայրահեղ աղքատության եզրագծից անդին/վիդեո/

Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ բաժանելիս, գրեթե ամեն օր հանդիպում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքների: Նշենք, […]

Անասունների հետ քնող Սոնան մանկատուն կգնա՞ /վիդեո/

Սահմանամերձ գյուղերում էի: Տավուշի մարզի երկու սահմանապահ գյուղերը՝ Չինարին ու Չորաթանը ընկերական՝ ֆուտբոլ էին խաղում:Առաջին խաղը՝ Չորաթանում էր, հետո Չինարին հյուրընկալեց հարևաններին: Ամառվա շոգ օր էր: Օգոստոս ամիսը: Չինարիի դաշտը գտնվում էր հակառակորդի ուշադրության կենտրոնում: Բայց մերոնք չէին վախենում:Խաղացողների աչքերում անթարթ պայքար կար: Բոլորն էլ գիտակցում էին պահի արժեքը, գաղափարը մեկն էր՝ երբեք չզգալ, որ […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Իջևանում, Տավուշում, Նոյեմբերյանում և Բերձորում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Բոտուլիզմի նոր դեպքեր

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ:  Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները […]

Հինգ երեխաները օրերով սոված են. մոր խնդրանքը /վիդեո/

«Հույս հային» նախաձեռնության անդամներն իրենց հերթական տնայցի ընթացքում հայտնաբերեցին վանաձորցի մի ընտանիքի ևս, որը բնակվում է շատ վատ կենցաղային պայմաններում, օրերով անգամ քաղցած վիճակում մնալով: Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի 156 հասցում գտնվող փոքրիկ փայտյա տնակում է բնակվում 35-ամյա Հասմիկ Աքուլյանը, ով ունի 5 մանկահասակ երեխաներ, որոնցից երեքին՝ դուստրերին, կարիքից դրդված հանձնել է Վանաձորի գիշերօթիկ հաստատության […]

Արմավիրցիները երեխաների հետ փորձում են ճեղքել ոստիկանական շղթան /վիդեո/

«Էս 25-29 տարի ա խաբում են: Ամեն օր գալիս ենք, էսօր կեղնի, էս տարի կլինի, վաղը կլինի… ամեն տարի մեզ խաբում են»,-դժգոհեցին կառավարության շենքի մոտ հավաքված Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները: Նրանք մայրաքաղաք են եկել իրենց երեխաների հետ՝ պահանջելու հասանելիք բնակարանները:  Գյուղացիները փորձում են ճեղքել ոստիկանական շղթան և մուտք գործել կառավարության շենք, ինչը սակայն չի հաջողվում: […]

Երկրաշարժ

Ս.թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 4-ը ՍՊԾ-ի դիտացանցը գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Մարտի 2-ին 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Ահար քաղաքից 46 կմ դեպի արևմուտք: Ստորգետնյա ցնցումն զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Նույն օրը երկրաշարժին նախորդել էր 3 բալ ուժգնությամբ նախացնցում: Տարածաշրջանում. 3 բալ […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց […]

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և  Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի