04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյումրու սպանդը հնարավոր էր կանխել /վիդեո/

Ներկայացվող տեսանյութում խոսվում է այն մասին, թե ինչպե՞ս հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված Ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարության անգործության արդյունքում հնարավոր եղավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Բացի այդ, մանրամասն անադարձ կա Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու իրավական հիմքերի մասին: Տեսանյութում նաև թվարկվում են հայ-ռուսական միջպետական այն պայմանագրերը, որոնք ռուսական կողմից խախտվել են Պերմյակովի՝ զենքով փախուստի մասին չհայտնելու, նրա […]

Ձյուն է տեղացել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում տեղում է ձյուն: Առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում  մերկասառույց է: Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]

Կանանց ձեռներեցությունը խթանելու համար

Մարտի 29-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը: Այն կլինի բացօթյա, տեղի կունենա Կարապի լճի մոտակայքում: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների տեղի ունեցած հանդիպմանն ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ իրենց 2010-ից սկսած` կազմակերպում են նման ցուցահանդես վաճառքներ, որոնք մի […]

Ինչպե՞ս է կատարվելու համայնքների խոշորացումը եւ ինչո՞ւ

Տեղեկանք ստանալու համար հարեւան գյուղ չեն գնալու. Կառավարության որոշմամբ, մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվե` պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն, որպեսզի այդ համայնքները միավորվելով ստեղծեն մեկ […]

Ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորացումը /վիդեո/

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչ նպատակ ունի համայնքների խոշորացման ծրագիրը: «Բնակավայրերը մնալու են որպես բնակավայրեր, բայց լինելու է մեկ համայնքապետ»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ բազմիցս հարցումներ են արվել, և բնակիչները կողմ են այս ծրագրին: Նման կերպ և  խնայողություն է լինելու, և նոր աշխատատեղեր են բացվելու միասնական […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հանրաքվե կանցկացվի մարզերում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայքներում համայնքների խոշորացման վեաբերյալ հանրաքվե անցկացնել: Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում: Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում: Նախագիծը ներկայացնող ՏԿԱԻ նախարար Արմեն […]

ՀՕՖ-ը վերանորոգել է Տավուշի մարզի Չինչին գյուղի մանկապարտեզը

Այսօրվանից Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի երեխաները հիմնովին վերանորոգված մանկապարտեզեն հաճախելու:  Մանկապարտեզի ավելի քան 60 տարվա հնության անմխիթար վիճակում գտնվող շինությունըվերանորոգվել ու կահավորվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) 2013-ին մեկնարկած «Աղքատությանհաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ:  «Մենք հպարտությամբ ենք օգնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող սահմանապահգյուղերին ու Չինչինի մանկապարտեզը գալիս է լրացնելու մեր մյուս ձեռքբերումները: 2014-ին մենք 5բացօթյա մարզահրապարակ ենք կառուցել ու 2 մարզադահլիճ վերանորոգել ծրագրում ընդգրկվածհամայնքների դպրոցների աշակերտների համար»,- Չինչինի մանկապարտեզի բացմանն ասել է ՀՕՖ-իԲերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:  «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազամբաղադրիչ ծրագիրը մեծ ուշադրություն էդարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսականզարգացմանը, այդ թվում եւ երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրիհովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:  «Մեր մանկապարտեզին արված այս նվերը շատ բան է դեպի լավը փոխելու մեր կյանքում: Չինչինումերեխաներ կային, որոնք մանկապարտեզ չէին հաճախում հենց վատ պայմանների պատճառով, իսկ հիմամենք արդեն 20 երեխա ունենք նախկին 14-ի փոխարեն»,- բացման արարողությանն ուրախությամբ նշել էՉինչինի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը:  Ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել նաեւ Չինչինի միջնակարգ դպրոցը, որի մարզադահլիճնու բացօթյա մարզահրապարակը վերանորոգվել ու սպորտային գույքով են համալրվել անցած տարի, իսկայս տարի գարնան սկզբին ավարտվել է դպրոցի արհեստների սենյակի վերանորոգումն ու կահավորումը,ինչի շնորհիվ դպրոցականները ավելի հարմարավետ պայմաններում կանցկացնեն տեխնոլոգիայիդասաժամերը, կզբաղվեն կարուձեւով եւ փայտամշակմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի