04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

100%-անոց կրթաթոշակ և անվճար կացարան` մարզերի երեխաներին

«Այբ» ավագ դպրոցը հայտարարում  է  ընդունելության նոր և աննախադեպ պայմաններ Հայաստանի մարզերի աշակերտների համար: «Այբ» ավագ դպրոցի ընդունելությանը մարզերից մասնակցած մինչև 5 դիմորդ, եթե հավաքի հնարավոր առավելագույն միավորների 75%-ը կամ ավելին, կստանա ամբողջական՝ 100%-անոց կրթաթոշակ՝ անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից: «Այբ»-ը կհոգա նաև այս աշակերտների կեցության ծախսը, եթե դրա կարիքը լինի: Կրթաթոշակ տրամադրվում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու […]

«Քաղաքապետ հավաքիր քո աղբը». հեղինակին ճնշե՞լ են

«2015-ի մարտի 15-ին 32 համայնքներում անցկացվել է ՏԻՄընտրություններ: 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայքնում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական […]

Ճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]

ԿԸՀ-ից տեղեկացնում են

Մարտի 15-ին հանրապետության թվով 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 16-ին` մինչեւ ժամը 18:00-ն:  Սահմանված ժամկետում վերահաշվարկի մեկական դիմում են ստացել թիվ 23 եւ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները: Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:  ՀՀ կենտրոնական […]

550 կանանցից 8-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Հետազոտություններն առավել  արդյունավետ կլինեին, եթե կազմակերպվեին ընդունված մեթոդաբանությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեց  «Ալավերդի համայնքի 2015 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնմանե ծրագրով կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցը։ Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրենը, ուռուցքաբանը, գինեկոլոգը, սոնոգրաֆիստը։  Նախարարին ներկայացվեց, որ հետազոտությունները կատարվել են ըստ […]

Երկրաշարժ Գյումրիում

Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին ՀՀ Շիրակի մարզում` Գյումրի քաղաքից 10կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.740 և արևելյան երկայնության 43.940: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը, 16-17-ին կնվազի 4-5, 19-ի գիշերը ևս 2-3 աստիճանով, 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ մարտի 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 18-ի ցերեկը, 19-ին […]

Ջրծաղիկի դեպքեր

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:  Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված […]

Բաց նամակ

Ծանոթանալով Ամուլսարի ծրագրին մեզ մոտ շատ մեծ անհանգստություններ առաջացան, որոնք անհրաժեշտ է պարզաբանել և գնահատել մեզ սպասվող ռիսկերը, էկոլոգիական, առողջական և բնապահպանական վտանգները, որի համար էլ բաց նամակով դիմում էնք ԳԵՈԹԻՄ ընկերությանը   և անկախ փորձագետներին ռիսկերը գնահատելու և բնակչությանը իրազեկելու համար: Դուք նշում եք, որ 2011թ.-ից  երեք անգամ փոխվել է կույտային տարրալվացման հարթակի և մնացած […]

ՀՀ որոշ վայրերում ձյուն է եւ մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի