05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

100%-անոց կրթաթոշակ և անվճար կացարան` մարզերի երեխաներին

«Այբ» ավագ դպրոցը հայտարարում  է  ընդունելության նոր և աննախադեպ պայմաններ Հայաստանի մարզերի աշակերտների համար:

«Այբ» ավագ դպրոցի ընդունելությանը մարզերից մասնակցած մինչև 5 դիմորդ, եթե հավաքի հնարավոր առավելագույն միավորների 75%-ը կամ ավելին, կստանա ամբողջական՝ 100%-անոց կրթաթոշակ՝ անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից:

«Այբ»-ը կհոգա նաև այս աշակերտների կեցության ծախսը, եթե դրա կարիքը լինի:

Կրթաթոշակ տրամադրվում է «Այբ» ավագ դպրոցում ուսանելու բոլոր երեք տարիների համար, պայմանով, որ աշակերտը 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտում է 8,5 և ավելի միջին տարեկան առաջադիմությամբ:

Դիմումներն ընդունվում են մարտի 30-ից ապրիլի 11-ը:

«Այբ» ավագ դպրոցի ընդունելության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ