04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Անձրեւ եւ ամպրոպ

Ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ., 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան […]

«Ես դատապարտում եմ նման գործելաոճը, տվյալ դեպքում «Հայփոստ»ի գործելաոճը»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ, օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և […]

Զինծառայության ժամանակ վնասվածք ստացած երիտասարդը չի քայլում /վիդեո/

20- ամյա Էմման և 21 ամյա Սամվելը ամուսիններ են: Ընտանիքը նորաստեղծ է: Չնայած երիտասարդ հասակին նրանք ձեռք ձեռքի բռնած անցնում են կյանքի կողմից իրենց բաժին հասած դժվարությունների, ինչու չէ չարչարանքների միջով: Ապրիլի 4-ին լրացավ Սամվելի և Էմմայի ծանոթության ուղիղ մեկ տարին: Սակայն այս առիթը նշելու համար չէ, որ հավաքվել էին ընկերների հետ: Աբովյանի փողոցներում այս […]

« Դավաճաններ են…» /վիդեո/

Ժամանակը ու տեղի ունեցող իրադարձությունները պահպանվում ու կյանք են ստանում նաև գրողների գործերում: Մեզ հետ զրույցում Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը նշեց, որ ինքը բազմաթիվ գրքեր ունի , որտեղ արտացոլվում է պատերազմող ժողովրդի ապրած օրն ու հերոսական ներկան: Անդրադառնալով արտագաղթի ահագնացող տեմպերին` բանաստեղծը մի քանի դիտարկում արեց. «Հայրենիքը սիրում են, որովհետև […]

Կրակել են դաշտում աշխատող գյուղացիների վրա

«Խաղողի այգիներ աշխատանքի գնացած գյուղացիները չեն կարողանում դուրս պրծնել իրավիճակից: Արդեն քանի ժամ է մեքենաների տակ պառկած են ու փորձում են չշարժվել»,-քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող մեր թղթակիցը: Հակառակորդը նկատելով գարնանային գյուղատնեսական աշխատանքների համար այգիներ մտած գյուղացիներին սկսել  է կրակել: Ավելի ուշ մեզ հաջողվեց հեռախոսակապ հաստատել գյուղացիների հետ: Նրանք […]

Կաշառք ստանալու փաստով մերկացվել է համայնքապետը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար  հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 […]

Մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ /վիդեո/

Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը 2014թ. իրականացրել է ապօրինի ծառահատումներ: Ամեն անգամ ծառերը տեղափոխելու թույլտվություն ստանալու համար 250-260 հազար դրամ կաշառք է տվել անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին: Մանրամասները՝ տեսանյութում: 

Ողբերգական ավտովթար. 2 զոհ, 2 վիրավոր

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է բնակելի շինության պատին : Վթարի հետևանքով 2 հոգի մահացել են 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի