10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պահանջում են ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին. Գյումրիում կրքերը թեժանում են

Այսօր ժամը 15:00-ին, Գյումրիում ավտոերթ է նախատեսված հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:

՛՛Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը, պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին՛՛, նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Երթուղին նախատեսված է՝ մարզպետարան- ոստիկանություն- դատախազություն ուղղություններով:

Երթը կազմակերպիչները սոցցանցերի ակտիվիստներն են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ