04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ասկյար սպանող զինվորը ինձ համար հերոս է. ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատեր, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Հեյդարիչը ամեն դեպքում մի բանի հասավ… Հայ-ադրբեջանական հարաբերություններում միակ բանը, որ ուզում եմ՝ խաղաղությունն է… Իրենց մոտ հայատյացությունը պետական քաղաքականությունն է, հային սպանողը՝ հերոս ու հիմա ես էլ ուրախանում եմ, որ ասկյար է սպանվում, սպանողն էլ, իմ համար՝ հերոս զինվոր է, որ առաջ […]

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 4-5 բալ

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների կայք-էջի, հունվարի 8-ին, ժամը 03.42-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 եւ արեւելյան երկայնության 45.960:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

Ահազանգ, Ի՞նչ են մտածում Գորիսում

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիսով անցնող հատվածը, մեղմ ասած, անանցանելի է: Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում Գորիսի ճանշւնընկերությունները: Ինչու աշխատանքի չեն, չէ որ միջպետական ճանապարհների պահպանության եւ ձմեռային շահագործման համար գումրանրը հատկացվում են պետբյուջեից ու ժամանակին: Լուսանկարները խմբագրություն է ուղարկել այդ ճանապարհով անցնող ուղեւորներից մեկը:

Ի՞նչ են մաղթում ծերանոցում ապրողներն իրենց զավակներին /վիդեո/

Աբովյանի “Նարեկ” ծերանոցում գտնվող ծերերին Ամանորի օրերին անակնկալ էր սպասվում: Նվերներ, սննդամթերք ու գումար  Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանի կողմից, Աբովյանի Բաղդասարյանների ընտանիքի կողմից տոնական տոպրակներ… Սակայն “Նարեկ”-ում ապաստան գտած մարդկանց այդպես էլ չալցելեցին նրանց հարազատները.. Նվեր չէին ուզում, այցելեին իրենց ծնողներին ու մեկ բառով շնորհավորեին… Այս մարդկանց ոչինչ պետք չէ՝ ջերմ խոսքերից բացի… […]

Դրանց նախանձը դառնումա դիվերսիա/վիդեո/

՛՛Թուրքի աչքն ենք հանելու: Մեր լույսերը մեր զենքի պես հզոր են՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղի բազմագույն լույսերը ուրախացրել են բոլորին: Մեծից փոքր ժպտում են.՛՛Թող նայեն ու տրաքեն, մենք ուրախ Նոր տարի ենք դիմավորել, չնայած դրանց նախանձը դառնում ա դիվերսիա՛՛,-ասացին գյուղում: Դիտեք նաև տեսանյութը:

Կան փակ ճանապարհներ, բուք եւ մերակասառույց

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետեւանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների եւ մերկասառուցի հետեւանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է: ՈՒժեղ քամու եւ առատ ձյան հետեւանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետեւանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաեւ խիտ մառախուղ: Կոտայքի եւ […]

Նախագահի նստավայր այցելած երեխաների մաղթանքը /վիդեո/

 Տարեմուտի օրերին նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալել էին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների: Երեխաների ցանկությունները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Մահվան ելքով ավտոպատահար

Հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված  Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Շիրակում ձյուն է, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:  Շիրակի մարզում տեղում է ձյուն: Սարավան-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻՏԿ նախարարությունը խորհուրդ […]

Քարաթափում. ճանապարհը միակողմանի է

Հունվարի 2-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Հանքավան-Ջրառատ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը երթեւեկելի է միակողմանի: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի