04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ճանապարհները փակ են

Հայաստանի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Բերդ-Ճամբարակ, Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում […]

Հերթական դիվերսիան. Տավուշում զոհվել է 80-ամյա հովիվը, հակառակորդը նույնպես զոհեր ունի

Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Այս մասին Ֆեյսբուքի  իր  տարեգրքում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը […]

Ի՞նչ են ազդարարում հնչող կրակոցները /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի աշակերտուհի Լուսինե Զարգարյանը երազում է ուսուցիչ դառնալու մասին: Սահմանապահ գյուղի ավարտական դասարանում ընդամենը 4 աշակերտներ են սովորում, բայց Լուսինեն վստահեցնում է, որ դրանից չի պակասում ուսուցիչների նվիրումը: Դպրոցը կրում է զոհված հրամանատար Արթուր Ուդումյանի անունը: Արթուր Ուդումյանը նույն դպրոցի ուսուցիչ էր: 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Քալանթարյանն էլ երազում է տնտեսագետ դառնալու […]

Հրդեհ է բռնկվել. կա զոհ

Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.12-ին: Թիվ 12 բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ Վ. Հ.-ի (մոտ 80 տարեկան) այրված դին: Այրվել է մահաճակալը՝ անկողնային պարագաներով:

Քո երկնային ՄԵԾ գոյությամբ ներկա ես, սիրելի ընկեր

Ուղիղ  կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ  խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել  նրա խորհուրդը: Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր… Այնուամենայնիվ, երբ Կապանում էի,  հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից […]

Առանց տեղումների

 Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 10-ի գիշերը կնվազի 4-6 աստ., 12-13-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում նույնպես հունվարի 10-14-ը կդիտվի  առանց տեղումների եղանակ:

Կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս-Ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապուտան-Հատիս, Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհները: Դժվարանցանելի են  Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Բերդ-Ճամբարակ, Աշոցք – Տաշիր ավտոճանապարհները եւ Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի հատվածը: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են […]

Ձյուն է տեղում, բուք ու փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետեւանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք – Քարվաճառ  եւ Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները եւ Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին եւ Սարավան գյուղում բուք է: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին […]

Միակ թեկնածուն դեռ չի սկսել

Չնայած հունվարի 6-ից սկսվել է Վայքի համայնքի ղեկավարի թեկնածուների քարոզարշավը, սակայն միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արագած Սաղաթելյանը, ըստ վայքեցիների չի սկսել նախընտրական հանդիպումները: Վերջինս ջրօգտագործողների միության գործադիր տնօրենն է: Նրա մրցակիցը՝ անկուսակցական,  “ՀԷՑ” ՓԲԸ “Արաքս”  մասնաճյուղի Վայքի ՀԷԿ ավագ վարպետ Ալեքսան Սիմոնյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Սիմոնյանն ինքնաառաջդրվել էր: Նշենք, որ Վայքում ձեւավորվել է 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի