18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ձյուն է տեղում, բուք ու փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետեւանքով փակ են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք – Քարվաճառ  եւ Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները եւ Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին եւ Սարավան գյուղում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում եւ Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Ձյուն է տեղում Սյունիքի մարզում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս եւ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ