03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ճանապարհները բաց են

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքներում եւ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ […]

Հրաշքին մոտ կանգնած Գևորգը /վիդեո/

՛՛Նոր տարվա ժամանակ բոլոր մարդիկ բարիանում են ու սկսում են հավատալ իրար՛՛,-մեզ հետ զրույցում ասաց 11 ամյա  Գևորգ Ուդումյանը, որը  բազմաթիվ մրցանակներ ունի հանրապաետական տարբեր մրցույթներից: Փոքրիկ Գևորգը երազում է ասֆալտապատել հայրենի գյուղի ճանապարհները: Տավուշի մարզի սահմանապահ՝ Չորաթան գյուղի փոքրիկ բնակակիչը հավատում է և՛ Ձմեռ պապին, և’ ամանորյա հրաշքին…. Մանրամասները՝ տեսանյութում:

Երկրաշարժ Վանաձորում /լրացված/

Ինչպես հենց նոր Henaran.am-ին տեղեկացրին վանաձորցիները, մոտովորապես ժամը 23.15-ին երկրաշարժ է գրանցվել Վանաձորում: Ցնցումները զգացվել է Վանաձորի Տարոն 2 թաղամասում: Ըստ թաղամասի բնակիչների, ցնցումները հավասար կլինեն 4-5 բալի: ժամը 0.14 ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 […]

Ոստիկանը կեղծ բացատրություն է կազմել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:  2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության […]

Պատրաստ ենք սատկացնել թուրքին /վիդեո/

Հայրենասիրությունը միայն բառերով հնարավոր չէ արտահայտել: Հայրենասիրությունը ոգեղեն երևույթ է և դրսևորվում է ամեն անհատի պարագայում՝ յուրովի: Սահմանապահ գյուղի կարատեի մարզիչ Արամ Աղաբաբյանը երկար խոսել չի սիրում: Հարցերին պատասխանում է կարճ, մի տեսակ խնայելով ժամանակը: Աղաբաբյանը իր ավյունը նվիրում է Չորաթան և Արծվաբերդ գյուղի երեխաներին: Ընդամենը 5 ամսվա մարզումների արդյունքում՝ մի քանի տասնյակ երեխաները տիրապետում […]

Թալինցի 47 ընտանիքներին աջակցեց բելգիահայությունը /ֆոտո, վիդեո/

Բելգիայում ապրող հայորդիներից մեկը, ազատամարտիկ Ապեր Սարգսյանը ապրելով հայրենիքից հեռու՝ գեղեցիկ մի նախաձեռնության սկիզբը դրեց: Նա համախմբելով բելգիահայությանը՝ հանգանականություն է կազմակերպել, որը Ամանորից առաջ բաշխվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի թվով 47 զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ապեր Սարգսյանին օգնել են ընկերները՝ Վահան Չաթլաբաշյանն ու Գրիգոր Բաղդասարյանը: Վերջինս Հայաստանում է եւ անձամբ հասցեատերերին հանձնեց բելգիահայերի նվերը: 4700 եվրո՝ […]

Մեղադրանք է առաջադրվել Եղվարդի մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել […]

Բելգիան՝ Գյումրիին /վիդեո/

Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել, Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ: Անօթեւան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ: Բարեգործական ձեռնարկին նյութական […]

Պաշտոնները բաշխվել են

Դեկտեմբերի 26-ին  գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի […]

Ի՞նչ շշնջաց 10-ամյա հաշմանդամ աղջնակը Ռիտա Սարգսյանի ականջին /վիդեո/

Արագածոտնի մարզի փոքրիկ բնակչուհին՝ 10-ամյա Շուշաննան անցած տարի նամակով դիմել էր Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Փոքրիկը շատ էր ուզում, որ ինքը լինի նախագահի նստավայրում ու մասնակցի Ամանորի տոնակատարությանը: Անցած տարի սակայն Շուշաննային՝ ձմեռ պապն այցելեց հեքիաթի հերոսներով ու նվերներով: Այս տարի Շուշաննան նախագահի նստավայրում է. նա նույնիսկ նամակ է բերել: Նամակը նա չտվեց առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի