07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Վանաձորում /լրացված/

Ինչպես հենց նոր Henaran.am-ին տեղեկացրին վանաձորցիները, մոտովորապես ժամը 23.15-ին երկրաշարժ է գրանցվել Վանաձորում: Ցնցումները զգացվել է Վանաձորի Տարոն 2 թաղամասում:

Ըստ թաղամասի բնակիչների, ցնցումները հավասար կլինեն 4-5 բալի:

ժամը 0.14

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 23.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.720 և արևելյան երկայնության 44.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժն զգացվել է Ապարան, Աշտարակ, Սպիտակ քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ