10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Պատրաստ ենք սատկացնել թուրքին /վիդեո/

Հայրենասիրությունը միայն բառերով հնարավոր չէ արտահայտել: Հայրենասիրությունը ոգեղեն երևույթ է և դրսևորվում է ամեն անհատի պարագայում՝ յուրովի: Սահմանապահ գյուղի կարատեի մարզիչ Արամ Աղաբաբյանը երկար խոսել չի սիրում: Հարցերին պատասխանում է կարճ, մի տեսակ խնայելով ժամանակը: Աղաբաբյանը իր ավյունը նվիրում է Չորաթան և Արծվաբերդ գյուղի երեխաներին:

Ընդամենը 5 ամսվա մարզումների արդյունքում՝ մի քանի տասնյակ երեխաները տիրապետում են ոչ միայն մարզաձևի հմտություններին այլ նաև հայրենասիրական դաստիարակություն են ստանում:

Ցուցադրական ելույթների ժամանակ նկատեցինք, որ անգամ աղջիկները սովորում են ընկերոջը սեփական ուսերի վրա տանել: Բոլորի հայացքներում ուժ և համառություն կար:

՛՛Սահմանապահներ ենք պատրաստում և նաև առողջ մարմնում՝ առողջ հոգի՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Արամ Աղաբաբյանը:

՛՛Պատրաստենք սատկացնենք թուրքին՛՛,-ասաց կարատեիստ աղջիկը:

Մանրամասները՝ տեսանյութում:


KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ