16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Աբովյանի քաղաքապետը ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛. օրվա կադր

Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանը Ամանորից շատ առաջ շնորհավորական վահանակներ է տեղադրել:  Գուցե Երեւանի օրինակով է շարժվում. Հանրապետության հրապարակում նոր-նոր գլխավոր տոնածառն են տեղադրում : Ինչու է շտապել քաղաքապետը, մեր հարցին աբովյանցիներից մեկը կես-կատակ պատասխանեց՝ ՛՛ուզում ա Տարոնին անցնի՛՛: 

Գյումրիից անօթևաններով ետ չի մնում նաև Լոռու մարզը. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է տարածքների անհամաչափ բաշխմանը: Նա գրել է. ՛՛Իմ պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս խոսել եմ Հայաստանի տարածքային համաչափ զարգացման և ապակենտրոնացման մասին: Փաստարկներս միշտ հիմնավորել եմ թվային տվյալներով և համեմատական վերլուծություններով Երևանի մարզի, իսկ հիմա Երևան քաղաքային համայնքի և մարզերի կամ մարզկենտրոնների միջև: Պետական միջոցների համաչափ բաշխման իմ լոբբինգը, […]

Զովունիի բնակիչները վախենում են ճառագայթվել. ՛՛Բիլայնից՛՛ հանգստացնում են

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն անհանգստացած են: Henaran.am-ի խմբագրություն դիմաց գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լյուդա Պետրոսյանը պատմեց, որ այդ համայնքում տներից մեկի վրա փորձում են ՛՛Բիլայնի՛՛ կայան տեղադրել, որը ճառագայթներ է արձակվելու: Տեղադրելու համար ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առել, տեղադրելիս տեսել ենք, որ մի գիշերում այդ կայանը վեր է բարձրացել: Բայց դա ախր ազդում է մեզ […]

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ստացան խմելու ջրից օգտվելու հնարավորություն

Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցության` Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով տեղակայված Տավուշի մարզի հեռավոր Մովսես գյուղի բնակիչներն այժմ ունեն խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ ու դյուրին հնարավորություն։ ԿԽՄԿ-ի ջանքերով վերանորոգված ջրամատակարարման ցանցը թույլ է տալիս ջրով ապահովել գյուղի բնակիչներին։ Կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ողջ գյուղի (1,350 մարդ) […]

Նոր աշխատատեղեր մարզերում կանանց համար /վիդեո/

՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա՛՛ ՀԿ-ը այս տարի տոնում է իր գործունեության տասնամյակը: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության ապագա պլանները ներկայացրեց ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ առաջիկայում կազմակերպությունը կիրականացնի կանանց սոցիալ-տնտեսական աջակացության կենտրոնի հիմնումը, որը Լոռու մարզի հյուսիսային տարածաշրջանի տասը և ավելի համայնքների համար գործող կենտրոն է լինելու: ՛՛Սա ունի մի քանի նպատակ՝ […]

Գյումրու վագոն-տնակներում գրեթե նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում

Ձմեռն արդեն իր ազդեցությունն է պարտադրում Հայաստանի տասնյակ հազարավոր այն քաղաքացիներին, ովքեր մասնավորապես ապրում են սոցիալապես ծանր ու անբարենպաստ պայմաններում: Աղքատության ճիրաններում օր-օրի ավելի են մխրճվում բազմազավակ ընտանիքները, 88-ի աղետալի երկրաշարժի հետևանքով առ այսօր անօթևան մնացած, վագոն-տնակներում ապրող հազարավոր ընտանիքները, միայն կենսաթոշակով և նպաստներով իրենց գոյությունը պաշտպանող հարյուր հազարավոր քաղաքացիները: Էլեկտրաէներգիայի, գազի սակագնի թանկացումները ձմռան […]

Օդապարիկը չի բացվել, կա տուժած /ֆոտո, վիդեո/

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին  արատակարգ պատահար է գրանցվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մոտ: Վրաստանի 3 քաղաքացիներ կամուրջից օդապարիկներով/պարաշյուտ/ փորձել են իջնել, սակայն մեկի օդապարիկը չի բացվել: 1986թ.ծնված Անդրեյ Նոսինկոն ստացել է կոտրվածքներ եւ տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: Նշենք, որ 28-ամյա երիտասարդը բժշկներին պատմում էր, թե ինչ կարող էր պատահած լինել: Բժիշկները կասկածելով ներքին արյունահոսություն՝ […]

Արտահերթ ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցվեց Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կկայանա քաղաքապետի ընտրությունները:  Ընտրությունների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,242,480.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան – Արագած, Վանաձոր – Ալավերդի, Սիսիան – Ստեփանակերտ, Սարավան – Ջերմուկ եւ Կապան – Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի