18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նոր աշխատատեղեր մարզերում կանանց համար /վիդեո/

՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա՛՛ ՀԿ-ը այս տարի տոնում է իր գործունեության տասնամյակը: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության ապագա պլանները ներկայացրեց ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նշեց, որ առաջիկայում կազմակերպությունը կիրականացնի կանանց սոցիալ-տնտեսական աջակացության կենտրոնի հիմնումը, որը Լոռու մարզի հյուսիսային տարածաշրջանի տասը և ավելի համայնքների համար գործող կենտրոն է լինելու:

՛՛Սա ունի մի քանի նպատակ՝ ապահովել կանանց սոցիալ-տնտեսական մասնակցությունը, նպաստել գործազրկության մակարդակի իջեցմանը կանանց շրջանում և առավելապես այն համայքնենրի վրա ուշադրություն դարձնել, որոնք էկոլոգիական լրացուցիչ խնդիրներ այսօր ունեն: Այս կառույցն իր մեջ ներռելու է տարբեր բաղադրիչներ, որոնց շրջանակներում կանայք կարող են իրենց աշխատանքի խնդիրը լուծել, ինչպես նաև դպրոցահասակ դեռահաս աղջիկներին ու կանանց կրթել-պատրաստել որպես ապագա քաղաքացիներ, նպաստել նրանց որոշումների կայացման գործընթացին՛՛,-նկատեց Լիլիթ Ասատրյանը:

Կենտրոնը նպաստելու է, որ գործարկվի պահածոների ու հատապտուղների վերամշակման արտադրամաս, մյուսը՝ կանանց մեկ այլ խումբ ներգրավվելու է տուրիզմի, մշակույթի, ձեռներեցության համադրության շրջանակներում, ու այս գործունեության արդյունքում տարածաշրջանում զարգանա տուրիզմը, կենտրոնի հիմքում ընկած է լինելու նաև կավագործությունը:

Նա նշեց, որ այս կենտրոնի համար հարկավոր են ֆինանսական միջոցներ ու դրան են ծառայելու վերջերս ու առաջիկայում կայացած միջոցառումները: Օրինակ՝ դեկտեմբերի 13-14-ին, ժամը 11-18-ը Երևանի քաղաքապետարանում ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան՛՛ կազմակերպում է բարեգործական տոնավաճառ, որին մասնակցելու են հիմնականում կին արտադրողներ, սակայն սա նաև լավ առիթ է այցելուների համար ձեռք բերել նվերներ: Բարեգործական տոնավաճառի նպատակն է խրախուսել կին արտադրողներին: ՛՛Այն այցելուներն, ովքեր գնումներ կանեն, կնպաստեն մեր երկում կանանց սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը՛՛,-ասաց Լիլիթ Ասատրյանը: 

ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Միլենա Բաբաևան հավելեց, որ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա արտադրողներ են մասնակցելու տոնավաճառին: Բանախոսները հավելեցին, որ արդեն մոտ տասը կանայք տարբեր համայնքներում ՀԿ-ի կողմից ստացել են դրամական աջակացություն դրամաշնորհի տեսքով ու սրա շրջանակներում հիմնել ու զարգացրել են իրենց բիզնեսները:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ