22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հեպատիտ c” հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

“Քաջարանի բժշկական կենտրոն”-ում քաղաքացիների՝ “հեպատիտ c” հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ “Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային  կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ:

Հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն “Քաջարանի բժշկական կենտրոն” բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան “Քաջարանի բժշկական կենտրոն” բժշկական կենտրոն դիմելը “հեպատիտ c” հիվանդության վարակակիր չեն հանդիսացել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իրենց մոտ “հեպատիտ c” է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ