02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ալիկ Սարգսյանն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի. Հրապարակ

Երեկ նախագահականում  խորհրդակցություն է հրավիրվել, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արարատի նոր մարզպետին, որն այսօր կառավարության նիստում կհաստատվի։ Ինչպես եւ գրել էինք, Ռուբիկ Աբրահամյանին կփոխարինի «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը, որին ժամանակին ազատեցին բնապահպանության նախարարի պաշտոնից, որպեսզի տեղավորեն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին։ Ի դեպ, Գրիգորյաևների եւ Աբրահամյանների միջեւ վաղեմի հակամարտություն կա։ Արամայիս Գրիգորյանը երկրորդ անգամ է Արարատի մարզպետ […]

Քննարկվում է ևս 55 ծրագիր. վարչապետը վստահեցնում է

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր […]

«Մեր պարոն Աբրահամյանը չի տա»

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու  տեղեկությանը մամուլում հաջորդեց վարկածը, թե մոտ ապագայում հրաժարական կտա նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ըստ նույն աղբյուրների` կոտրած տաշտակի առաջ կանգնած չի մնա. աները՝ Գագիկ Ծառուկյանը նրան իր հետ Ազգային ժողով կտանի: Հիշեցնենք, վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի մտերիմներից ու ազգականներից ոմանք ազատվեցին  իրենց զբաղեցրած պաշտոններից, մասնավորապես՝   օրերս նախկին վարչապետի եղբորորդին՝ […]

Նոր մանրամասներ Սպիտակի մասսայական թունավորման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, […]

Դատախազին պատժեցին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 23.12.2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի […]

Արյունը Ծառուկյանի վրա է մնալու. Ժողովուրդ

Վերջերս ակտիվացել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ Աժ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն։ Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման։ Եվ 2007, ե1 2012 թվականների ընտրություններն ավարտվել են նախընտրական կամ հետընտրական արյունալի բախումներով։ 2007-ին նրա որդու մասնակցությամբ հայտնի փոխհրաձգությունը տեղի ունեցավ որի ժամանակ, ըստ […]

Նոր հրաժարական. Ժամանակ

Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրւսհամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։ […]

«Մեր մարտական ոգին չեն կարողանա կոտրել»

«Գյուղում լավ ձյուն է եկել, ապրում ենք մեր հունով: Երեք օր է, կրակոցներ չեն հնչել: Խաղաղություն է տիրում», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավարը՝ Սամվել Սաղոյանը պատասխանելով հարցին` արդյոք վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական սահմանագծի լարվածությունը տարածվում է հայ-ադրբեջանական սահմանների վրա: Վերջինս ընդգծեց՝ գյուղացիների մոտ ընկճվածություն չկա: «Ինչ ուզում են՝ անեն, մեր մարտական ոգին […]

Հարգում է որոշումները

Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին: -Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում: -Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա  իմ հայացքներից դուրս է, […]

Մեքենան ընկել է Դեբեդ գետը. կա զոհ

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածում Opel Astra մակնիշի 35 CA 917 համարանիշով ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը: Ըստ տեղեկությունների՝ կա մեկ տուժած և մեկ զոհ, ով երիատասարդ տղա է: Անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված