18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մեր պարոն Աբրահամյանը չի տա»

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու  տեղեկությանը մամուլում հաջորդեց վարկածը, թե մոտ ապագայում հրաժարական կտա նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով ըստ նույն աղբյուրների` կոտրած տաշտակի առաջ կանգնած չի մնա. աները՝ Գագիկ Ծառուկյանը նրան իր հետ Ազգային ժողով կտանի:

Հիշեցնենք, վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի մտերիմներից ու ազգականներից ոմանք ազատվեցին  իրենց զբաղեցրած պաշտոններից, մասնավորապես՝   օրերս նախկին վարչապետի եղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Երեկ ևս հրաժարականի դիմում է ներկայացվել. խոսքը Արտաշատի մարզպետի՝ Ռուբիկ Աբրահամյանի մասին է:

Henaran.am-ի հարցին արդյո՞ք շրջանառվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը` կրտսեր Աբրահամյանը պատրաստվո՞ ւմ է հրաժարական տալ, Արտաշատի քաղաքապետարանում հերքեցին.

«Մեր պարոն Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ