21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երեկ տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմում է գրել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Henaran.am-ի հետ զրույցում այս  տեղեկատվությունը հաստատեց   կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Հռիփսիմե Առաքելյանը:

Վերջինս ընդգծեց՝  մարզպետը հրաժարականի դիմում է գրել` այն ներկայացնելով վարչապետին:
Ավելացնենք նաև, որ մեզ հետ հեռախոսազրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրեց՝    Ռուբիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ