12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր մանրամասներ Սպիտակի մասսայական թունավորման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ եւ ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ եւ սնվել են հոսպիտալացված անձինք:

Սպիտակի բժշկական կենտրոնից տուժածներից երեքը տեղափոխվել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Ընդունման պահին հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, ներկայում՝ բավարար: Տուժողները ստանում են դեղորայքային բուժում: Ամենայն հավանակությամբ, շաբաթ արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից: Հիվանդանոցում այժմ բուժում է ստանում 2 և 6 տարեկան երեխաներ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ