02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Վարչապետը Վանաձորում անկեղծացել է

ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանի պաշտոնական այցը Լոռի նպատակ ուներ վեր հանել մարզի զարգացման հեռանկարները: Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնի բակում Կառավարության ղեկավարին դիմավորեցին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ նախկին աշխատակիցները՝ շնորհակալություն հայտնելով աշխատավարձի հինգ ամսվա պարտքը մարելու համար: Քիմիագործներին խոստացել են դեկտեմբերի աշխատավարձը վճարել առաջիկայում: Գոհունակությունից բացի նախկին քիմիագործները վարչապետի հետ կիսվեցին նաև մտագություններով: Ի՞նչ ճակատագիր է սպասվում ի վերջո […]

Մինչ ավագանին բոյկոտում է, Վանաձորի քաղաքապետը կատարողականն է ներկայացրել

Վանաձորի քաղաքապետը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի բյուջեի կատարման մասին:  Նշենք` Վանաձորի այս տարվա՝ 2017-ի բյուջեն չի հաստատվել  ընդդիմադիր ավագանիների բոյկոտի պատճառով:  Ըստ այդմ՝ Վանաձորի բյուջեն անցյալ տարի կատարվել է 95,8 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 393,2 մլն դրամ: Մանրամասներն` այստեղ:

Ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել

Լոռիում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Համայնքային Զարգացման կենտրոնը: Կենտրոնը համաֆինանսավորմամբ Գուգարաց թեմի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի՝ ստեղծվել է մեկ տարի առաջ, սակայն այդ կարճ ժամանակամիջոցում կարողացել է իր համայնքաշեն նպատակներով և գործունեությամբ դրական փոփոխություն բերել կենտրոնի շահառու ընտանիքների կյանքից ներս: Կենտրոնը առայժմ իր գործունեությունն է ծավալում Վանաձոր և […]

«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց ինչղ ուզեցին, գործը փակեցին»… 2 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց (ֆոտո)

2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցավ դաժան և ողբերգական սպանություն: Սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը՝ Սերյոժա Ավետիսյան, Հասմիկ Ավետիսյան, Աիդա Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի փոքրիկը՝ 6-ամսական Սերյոժան, դեպքից մեկ շաբաթ անց հիվանդանոցում մահացավ: Երկու տարի առաջ  այս օրը ժամեր շարունակ մարդաշատ էր Գյումրիի Մյասնիկյան 188 տան մոտակայքը:  Ծանոթ ու անծանոթ […]

«Մեր համայնքում մանկապարտեզ չկա»

«Մեր համայնքում ոռոգման ջրի հետ կապված՝ խնդիրներ կան: Այս պրոբլեմն անհանգստացնում է գյուղացիներին: Խմելու ջրի հետ կապված՝ մեծ խնդիրներ չկան. աշխատում ենք կարգավորել դա: Ճանապարհների մասին խոսելով ՝ պետք է ասեմ 2013-ին մի մասն ասֆալտապատվել է: Այժմ համայնքային ճանապարհները ասֆալտապատման կարիք ունեն: Դա էլ է մեծ խնդիր», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզի […]

11 թվի փողը արդեն օդում թռչում ա, էլ փող չկա. Վանաձորում այսօր «թեժ» էր

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վանաձոր-Քիմպրոմի նախկին աշխատակիցներն այսօր առավոտյան էլ հավաքվեցին Լոռու մարզպետարանի բակում՝ ակնկալելով սպառիչ պատասխան ստանալ իրենց չվաճարված աշխատավարձերի պարտքի վերաբերյալ: Այս անգամ էլ ցուցարարներին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ավելի քան 100 ցուցարարների պահանջը նույնն է՝ 4 ամսվա աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը մարել: Գործարանի ընդհանուր պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է 140 միլիոն դրամ: «Ինչ […]

Ինչպե՞ս կվճռվի Վանաձոր-Քիմպրոմի ճակատագիրը՝ վերջին կրճատումից հետո

Վանաձոր-Քիմպրոմի նախկին ու ներկայիս աշխատակիցներին վաղ առավոտյան գործարանի բակ էր բերել արդեն վեց ամսվա չվճարված աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը: Վերջին անգամ քիմիագործները ստացել են հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, այն էլ՝ մաս-մաս: Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից բացի չի վճարվել նաև մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձը: «Թող մեր աշխատանքի դիմաց իրենք վճարեն,  մեզ չի հետաքրքրում ով պատասխանատու […]

Թունավորում Դիլիջանում. 5 տուժածներից 4-ը երեխաներ են

Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 6-ամյա Վալերիկ Բ.-ն, 1-ամյա Մարիա Բ.-ն, 8-ամյա Քրիստինե Է.-ն, 18-ամյա Արմինե Է.-ն եւ 11-ամյա Արեն Է.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել […]

Սաստիկ ցրտերի պատճառով Գյումրիում վիճակը չափազանց ծանր է

Այսօր ժամանակ գտա և թերթեցի նախորդ երկու ամիսներին «Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտ ստացած ընտանիքների ցուցակները: Ավելի քան 1000 ընտանիքի, կամ 4-ից 4,5 հազար մարդու տրամադրել ենք մոտ կես խորանարդ մետր վառելափայտ՝ յուրաքանչյուրին: Մի 200 ընտանիքի էլ 2-3 անգամ: Այս ցուցակներում ներառված չեն ավելի վաղ, նույնիսկ ամռան ամիսներին քանդված դոմիկների փայտից բաժին ստացած ընտանիքների անունները: Ստացվում […]

Մարզպետն ընդունել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներին

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներն են եղել: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է 3 աշխատակիցների: Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված