Թունավորում Դիլիջանում. 5 տուժածներից 4-ը երեխաներ են
Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 6-ամյա Վալերիկ Բ.-ն, 1-ամյա Մարիա Բ.-ն, 8-ամյա Քրիստինե Է.-ն, 18-ամյա Արմինե Է.-ն եւ 11-ամյա Արեն Է.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն: