02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Պրոբլեմներ կունենան. Հրապարակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել: Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրա­համյանի ազդեցության տիրույթում գտնվող հան­րապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու եւ «տակից» Հովիկ Աբրա­համյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կու­նենան: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ […]

Կարեն Կարապետյանը իր փողերը կտա. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրում­ները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փո­ղոցների վերականգնման ծրագրին: Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինե­լու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկնե­րի համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կող­մից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել […]

Ոստիկանապետն էլ. Ժողովուրդ

Նախօրեին պաշտոնից ազատվելու դի­մում է ներկայացրել Արմավիրի մարզային ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյա­նի եղբորորդին: Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանը մինչեւ անցած տարվա հոկտեմբերի կեսերը հարազատ մարզի` Արարատի մարզային ոստիկանության պետն էր: Նրա անունը շոշափվել է մի շարք աղմկահարույց պատմություննե­րում: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի հետեւից:

Ազատամուտ համայնքն էլ կազատվի հարկերից

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով  Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները: Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում […]

Բաղանիսում հանգիստ է, նորակոչիկներ են ճանապարհում

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով այս պահին գյուղում հանգիստ է, կրակահերթ չկա: Henaran.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ երեկ` ժամի 17-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կարճ կրակահերթ է ուղղել գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ չկան: «Ամեն ինչ նորմալ է, գիշերը հանգիստ է անցել, լավ տրամադրություն ունենք ու հիմա էլ 3 նորակոչիկ ենք ճանապարհում բանակ: Գարնանային, լավ արևոտ […]

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով […]

«Ես անում եմ այն, ինչը պարտադրում է ինձ օրենքը». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն  Ասլանյանն ասոիլիսի ընթացքում անդրադարձավ նաև հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը՝ նշելով, որ ընտրությունն անցել է օրենքով սահմանված կարգով, և ավագանիներն ընտրությունն իրականացրել են առաջնորդվելով ինրենց խղճով: «Սա նորմալ երևույթ է դեմոկրատական երկրների համար: Ի վերջո մենք չենք կարող անընդհատ ընտրական պրցեսի մեջ լինել, Վանաձորը լուծելու շատ խնդիրներ ունի»,-հայտարարեց Մ. Ասլանյանը:

Վանաձորի «Նոր էջի»մեկնարկը ճիշտ է տրված. Մամիկոն Ասլանյան

Պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Քաղաքապետը նախ պատմական էքսկուրս կատարեց՝ անդրադառնալով նոր ընթացակարգով քաղաքապետ ընտրվելու հանգամանքին և դրա շուրջ ծավալվող քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ քաղաքական բոյկոտի պատճառով ավագանու նիստեր չկայանալուն: Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Քանի որ պաշտոնը ստանձնել էր բյուջետային տարվա ավարտին, […]

Կօգնի բացահայտել տաղանդավոր երեխաներին

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ իրականություն դարձած Ծրագրավորման դպրոցը: Նախագիծն իրականացվում է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում: Յանդեքս ընկերության գլխավոր տնօրեն […]

Մարզպետը «խուճապահար» մաքրվում է. Ժողովուրդ

ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է մարզպետարանում կադրային փոփոխություն­ներ իրականացնել: Օրա­թերթին հայտնի դարձավ որ վերջինս Ամանորի նախաշեմին դեկտեմբերի 30- ին, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտո­նից Մհեր Հայրյանին ազատելու մասին կարգադրություն է ստորագրել: Ըստ այդմ, Հայրյանը հունվարի 9-ից ազատվել է պաշտոնից: Թեեւ կարգադրության մեջ նշված է, որ մարզպետը Հայրյանին պաշ­տոնից ազատել է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված