01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ազատամուտ համայնքն էլ կազատվի հարկերից

ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով  Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները:

Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին,  հանձնարարել է կառավարության  աշխատակազմին քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող  խորհուրդ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանամերձ համայնքների խնդիրները, հարցերը հավաքագրելու և դրանց   լուծումները ներկայացնելու նպատակով. «Գույքագրենք, թե  ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագիր մշակենք» :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ