26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»:

Պատշաճ ձևով լուծված չէ նաև դպրոցի ջեռուցման հարցը. այն իրականացվում է թիթեղյա վառարաններով, որոնց շահագործումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Այդուհանդերձ, Բ. Սարգսյանի պնդմամբ, դպրոցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճան, ինչն անհնար է դարձնում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և քայքայում աշակերտների առողջությունը:

Քաղաքացու ահազանգի հիման վրա 2017 թ. հունվարի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ բարձրացված խնդրի շուրջ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և այն լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով: Նախարարության պատասխանը դեռևս չի ստացվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ