02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նախագահի ամենամեծ նվերը մրցող 8 քաղաքներից միայն մեկին է բաժին հասել

«Լավագույն քաղաքային մարզական համայնք» ՀՀ նախագահի այս մրցանակին արժանացել է Գյումրին: Մրցանակին արժանանալու համար կարևոր նախապայման են ոչ միայն տարբեր առաջնությունների ու խաղերի ոսկե մեդալակիր մարզիկների թիվը, այլ մարզադպրոցների վիճակը, նրանց աշխատանքը տարվա ընթացքում: ՀՀ նախագահն էլ որոշել է 1,5 միլիոն դրամ նվիրել Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընթացքում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած […]

Մեղրի և Ագարակ քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի  օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Մեղրի և Ագարակ քաղաքների  գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրեց […]

Ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու […]

Սպիտակի դաժան սպանության հետքերով. Ժոովուրդ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հան­րապետությունը: Ըստ նախնական վար­կածի մայրը սեփական ձեռքերով խեղ­դամահ է արել երկու մանկահաս երե­խաներին` 5 եւ 7-ամյա դուստրերին, սպա կախվելու միջոցով ինքնասպան եղել: Ոստիկանությունում քաղաքացու ինք­նասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին […]

«Ինչ անակնկալ եղավ ընձի». Հայկական Ժամանակ

Գյումրու 221, 223,228, 233 տնակային թաղամասերի բնա­կիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավան­ներում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծաոուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնա­կան հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշար­ժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը: Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասել են, […]

Դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ: Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, […]

Արտակարգ դեպք Վանաձորում. կրակոցներ ու վիրավոր

Դեկտեմբերի 16-ին` երեկ, արտառոց դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Կեսգիշերին մոտ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ 1989 թվականին ծնված: Ոստիկանության Տարոնի բաժնին այս մասին ահազանգել են բժշկական կենտրոնից` տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը […]

Ամբողջ գիշեր աշխատել են

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անդավաճան սկզբունքն է, որ դեռ օգոստոսից քաղաքապետարանը պարտավոր է պատրաստ լինել ձմռանը: Ամռան վերջին արդեն կուտակված է լինում անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական աղ եւ խարամի ավազ, ձեռք բերված են լինում տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ դրանք բերվում են սարքին վիճակի, ամեն տարի նաեւ նոր տեխնիկա է գնվում: Բնական է, որ այս […]

«Տաշի-տուշիները հանել ենք, փողերը քչցրել ենք, շատ համեստ Նորի տարի բդի էնենք».Գյումրու քաղաքապետ

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում  կայացավ ավագանու հերթական նիստը։ Այս անգամ էլ Բարգավաճ Հայաստան, Հայկական Վերածնունդ և Գալա կուսակցությունները  չմասնակցեցին նիստին։ Բոյկոտով, բայց  ընդունվեց  Գյումրիի 2017 թվականի բյուջեն։  2017 թվականին բյուջեն կազմում է 3 միլիարդ 171 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 35 միլիոնը կազմում է պետության հատկացրծ դոտացիան։  Նախատեսվում է  բյուջեն ծախսել  հիմնականում քաղաքի բարեկարգման, աշխատավարձերի վճարման […]

Հրդեհ Վանաձորում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված