02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյումրիում ձախողվեց /վիդեո/

Նախօրեին Շիրակի մարզպետարանում  «Հյուսիս Հարավ ճանապարհի  միջանցքի «Տրանշ 5»-ի  նախագծի հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին կապի և տրանսպորտի ոլորտի մասնագետները, բնապահպանները, գյուղապետերը։ Շատերին հուզում էր այն հարցը, թե ճանապարհը արդյոք մտնելու է Գյումրի։  Լոթթի ինժեներական  ընկերության ներկայացուցիչ Վինչենցո Կոնտրերասը նշեց, որ  «Հյուսիս Հարավ» ճանապարհը շրջանցելու է Գյումրին, Ազատանն ու Ախուրյանը, միայն բնակավայրերից Բավրա է […]

Մարզպետի դեմ են դուրս եկել

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականներն  այսօր ևս դասադուլ են հայտարարել: Այս քայլով աշակերտներն իրենց բողոքն են արտահայտում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Աշակերտները դժգոհ են նրանից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետի որոշմամբ՝ պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը, իսկ այս փաստը բարկացրել է աշակերտներին, ու, առհասարակ,  համայնքի բնակիչներին: Henaran.am-ի զրուցակիցը տեղեկացրեց՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը  Փարպի գյուղից է: […]

Հույսով հավատով սպասում եմ տղայիս․ցնցող պատմություն /վիդեո/

30 ամյա Արա Խաչատրյանը տանից դուրս է եկել ընկերների հետ ու այլևս չի վերադարձել: Արդեն 5 տարի մայրը սպասում է որդու վերադարձին։ Հավատում է, որ Արան կգա ու իր մորը միայնակ չի թողնի։ «Իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, […]

Պիտի նաև միանային, միացա՞ն. Լոռու մարզպետն ՝ ավագանու ընդդիմադիրներին

Վաղը՝  նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, սակայն ընդդիմադիր 3 կուսակցությունները՝ ԲՀԿ-ը, «Հայկական վերածնունդն» ու «Լուսավոր Հայաստանը», որ միավորվել էին իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրելու շուրջ, սակայն չկարողացան դա անել, հայտարարել են, որ բոյկոտելու են ավագանու նիստերը: Քաղաքապետի երդմնակալության արարողությունը ևս ուղեկցվեց այս ուժերի […]

Քաղաքապետին` սիրային մոտիվներով. Հրապարակ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նշում են նրա շրջա­պատի մարդիկ, խիստ մեծ ուշադրու­թյուն է հատկացնում իր PR-ին եւ ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործում է իր անձի կարեւորությունն ընդգծելու համար: Հավանաբար, այդ նպատակով Էլ նա իր ֆեյսբուքյան էջում տեղագրել է ՌԴ Սամարայի նահանգի նոտարական պա­լատի նախագահ Գալինա Նիկոլաեւայի շնորհավորական ուղերձը’ կապված Վա­նաձորի քաղաքապետ դառնալու հետ: Այն հագեցած […]

«էդ ինչղ կեղնի, ինչխօր սաղի կնկտանց խառնես ու ասես, ով ում կուզե

«Գյուղերը  խոշորցրեցին, հմի էլ կվախենանք դպրոցները խոշորցնեն». արեգնադեմցիների հոգսերն ու մտավախությունները համայքների միավորումից հետո։ Արեգնադեմ է կոչվում գյուղը, բայց գյուղ տանող ճանապարհային ցուցանակին  մի քանի տառ ջնջել էին ու դարձրել  «Գնա դեմ»։ Գյուղացիներով փորձել են կատակել, բայց և   բոլորի ուշադրությունը հրավիրել իրենց գյուղին ու հոգսերին։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով,  հայաբնակ […]

Ծառեր են կոտրվել. քաղաքը հասանքազրկված է /ֆոտո/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքը երեկվանից հոսանքազրկված է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի բնակիչ Սիլվա Ավագյանը տեղեկացրեց, որ բնակիչները անհանգիստ են և տեղյակ չեն, թե երբ կունենան էլեկտրականություն: «Ահավոր վիճակ է, սառնարանում ահագին բան կար , որ պետք է նույն ջերմաստիճանի տակ պահեինք, հիմա արդեն հալվում են, մեր քրտինքը միշտ ջուրն է ընկնում: Էս եղանակն էլ […]

Ընտրությունների արդյունքները մարզպետը ձախողում չի համարում (վիդեո)

«Խնայողությունը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ չխանգարելով բնականոն ընթացքին»,-Henaran.am-ի հետ զրույցոմ ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե որ ոլորտներում են կատարելու խնայողություններ, ինչի մասին վարչապետն էր խոսել: Իր պաշտոնանկության լուրերի մասին նա ասաց, որ դրանք մամուլն է շրջանառում, ինքն այդ մասին տեղեկություն չունի: Հարցին, թե իր ձախողումն է համարում այն, որ ՀՅԴ-ը պարտություն կրեց […]

Որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում. Լոռու մարզպետ (վիդեո)

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: «Համենայնդեպս, մի բան շատ լավ գիտակցում եմ, որ  որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում, եթե կլինի նման  բան՝ փոփոխություն, ապա ես պատրաստ եմ»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Լոռու մարզպետի խոսքով` 2017 թվականին նախատեսվում է Վանաձոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Միջոցներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված