27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում ձախողվեց /վիդեո/

Նախօրեին Շիրակի մարզպետարանում  «Հյուսիս Հարավ ճանապարհի  միջանցքի «Տրանշ 5»-ի  նախագծի հանրային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին կապի և տրանսպորտի ոլորտի մասնագետները, բնապահպանները, գյուղապետերը։

Շատերին հուզում էր այն հարցը, թե ճանապարհը արդյոք մտնելու է Գյումրի։  Լոթթի ինժեներական  ընկերության ներկայացուցիչ Վինչենցո Կոնտրերասը նշեց, որ  «Հյուսիս Հարավ» ճանապարհը շրջանցելու է Գյումրին, Ազատանն ու Ախուրյանը, միայն բնակավայրերից Բավրա է մտնելու, այն էլ այն պատճառով, որ  սահմանային գոտի է ու այլընտրանք չկա։ Գյումրին շրջանցելու համար նախապես եղել է 5 տարբերակ, բայց  արդեն որոշել են ընտրել  այն մեկը, որն ավելի քիչ գումարներ կպահանջի։

Ախուրյան համայնքը ևս  շրջանցելու է ճանապարհը, ինչը  զարմացրեց ու վրդովեցրեց Ախուրյանի գյուղապետին։  Մի քանի տարի առաջ  «Հյուսիս Հարավի» ճանապարհի  նախագիծն այլ էր, այն անցնելու էր  Ախուրյանի միջով ու  պահանջել էին չթույլատրել  որևէ շինարարական աշխատանք։ Պահանջը կատարվել էր, բայց պարզվեց ճանապարհը այլ  ուղի է ունենալու։

Լոթթի  ինժեներական ընկերության ներկայացուցիչը պարզաբանեց, որ   նախագիծը փոխվել է, որովհետւ եթե նախկին նախագծով կառուցեին ճանապարհը ստիպված կլինեին քանդել։  Իսկ նոր նախագծով ճանապարհը անցնելու է  դաշտերի  միջով։  Սրան էլ դեմ են բնապահպանները, քանի որ խախտվում է կենսաբազմազանությունը, թանկարժեք սևահողը  դառնալու է ճանապարհ։

Վիկտոր Բախտամյանը՝բնապահպանական և սոցիալական փորձագետը պատասխանեց, որ գերական այս դեպքում ճանապարհ ունենալն է ու դրա կառուցումը, ոչ թե սևահողերի հարցը, կառավարությունը հավանություն է տվել օգտագործել գյուղատնտեսկան նշանակության հողերը, որոնց սեփականատերերը  կփոխհատուցվեն։

«Բիոսոֆիա» բնապահպանական  խնդիրներով զբաղվող կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանը նշեց․ «Ամեն ինչ ներկայացվում է վարդագույնով, բայց կան շատ խնդիրներ։ Գուցե ճանապարհի համար լավ է, երբ շրջանցում է բնակավայրերը, բայց դրանից ավելի անտեսված են դառնում  համայնքերը, այլևս մարդիկ չեն կարողանա  շփվել,  փոխանակվել, թեկուզ մանր գնումներ կատարել ճանապարհին »։

Բնապահպանական և սոցիալական փորձագետ՝ Վիկտոր  Բախտամյանն էլ  փաստեց, որ հակառակը ճանապարհի կառուցումը նպաստելու է ներգաղթին  ու որոշ փաստեր մատնանշեց․ «16 երիտասարդներ Իսպանիայից եկել են Հայաստան աշխատելու,  այսինքն` նրանք, ովքեր  գնում են արտերկիր  ու նման աշխատանքն են  կատարում, կարող են մնալ Հայաստանում, որպես մասնագետներ չեն կարող աշխատել, բայց բանվորական կազմում կարող են ընդգրկվել»։

Հանրային քննարկումից շատերն էին դժգոհ, շատ հարցեր մնացին  անպատասխան։ Ինչպես վրդովված նշեց մասնակիցներից մեկը հանրային քննարկում է, բայց ոչ թե ընտրության հնարավորություն էր  մասնագետների համար, այլ  ընդամենը արդեն հաստատված տարբերակների ներկայացում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ