17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Տաշի-տուշիները հանել ենք, փողերը քչցրել ենք, շատ համեստ Նորի տարի բդի էնենք».Գյումրու քաղաքապետ

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում  կայացավ ավագանու հերթական նիստը։ Այս անգամ էլ Բարգավաճ Հայաստան, Հայկական Վերածնունդ և Գալա կուսակցությունները  չմասնակցեցին նիստին։

Բոյկոտով, բայց  ընդունվեց  Գյումրիի 2017 թվականի բյուջեն։  2017 թվականին բյուջեն կազմում է 3 միլիարդ 171 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 35 միլիոնը կազմում է պետության հատկացրծ դոտացիան։  Նախատեսվում է  բյուջեն ծախսել  հիմնականում քաղաքի բարեկարգման, աշխատավարձերի վճարման ու  սոցիալապես կարիքավոր մարդկանց օգնություն տրամադրելու համար։

Քաղաքապետը  իր մտահոգությունը հայտնեց․ «Բյուջեի ֆոնդային մասը շատ քիչ է,  դե որովհետև  համայնքի գույքը նախորդ տարիներին վաճառվել է, տրվել  անհատույց ու անվճար օգտագործման»։

Ավագանու նիստի ընթացքում, որպեսզի   15 ավագանու անդամները չհոգնեն ու հանկարծ դուրս չգան փոքր ժամանակով նույնիսկ,  քաղաքապետը որոշեց  հարցերի քվեարկությունը միանգամից անել։ Ընթերցվեցին մի քանի հարց ու ինչպես միշտ առանց դեմ ու ձեռնպահ  քվեարկությամբ  բոլորհարցերը ընդունվեցին։

Բյուջեից ավելի, քաղաքապետի համար հետաքրքիր էր  Ամանորյա միջոցառումներին  վերաբերող կետը։ Ինչպես զեկուցեց քաղաքապետարանի գլխավոր հաշվապահ Լենա Ջիլավյանը․ «Տնտեսող տանտերերի նման Ամանորի միջոցառումների ծախսերը պակասեցնում ենք, 2016 թվականին հատկացվել է 5 միլիոն 500 հազար դրամ, որը  հատկացվելու է նվերներին՝ մոտ 2400 մանկապարտեզների երեխաներին,  սոցիալապես անապահով մարդկանց,  հրավառության համար ենք գումար նախատեսել, իսկ  լուսավորության ու քաղաքի զարդարանքի համար մեկ  միլիոն դրամ»։

Քաղաքապետն էլ հավելեց, « Հրավառություն է լինելու երկու անգամ, շատերը ասում են մեկ միլիոնանոց հրավառություն են անում, ասեմ մեկը  դեկտեմբերի 20-ին լույսերը վառելու ժամանակ է լինելու, մյուսը Նոր տարվա գիշերը։ Ասում է, Էդ տաշի-տուշիները հանել ենք։ Մենակ հյուրասիրությունը մեկ միլիոն է, ֆուրշետ-մուրշետն է․․․ արժանավոր մարդկանց ենք  հյուրասիրելու նվերներ տալու։  Շատ համեստ է լինելու», ապա առաջարկեց ավագանու անդամներին․ «Կարո՞ղ է ասեք տաշի- տուշի անենք 1 միլիոնով»։ Բայց, ոչ մեկը չարձագանքեց։

Ի դեպ, հրավառությունները Գյումրիի բոլոր միջոցառումների ժամանակ դարձել է  պարտադիր  «բաղադրիչ», ամեն անգամ 500,000 դրամ և ավելի է վճարվում հրավառության համար։ Ըստ տարածված լուրերի,  հրավառությունների բիզնեսը ու կազմակերպիչը քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է՝ Միսակ Բալասանյանը։

15497540_348903768800276_110190343_n15435780_348903772133609_594298847_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ