26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

11 թվի փողը արդեն օդում թռչում ա, էլ փող չկա. Վանաձորում այսօր «թեժ» էր

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վանաձոր-Քիմպրոմի նախկին աշխատակիցներն այսօր առավոտյան էլ հավաքվեցին Լոռու մարզպետարանի բակում՝ ակնկալելով սպառիչ պատասխան ստանալ իրենց չվաճարված աշխատավարձերի պարտքի վերաբերյալ: Այս անգամ էլ ցուցարարներին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ավելի քան 100 ցուցարարների պահանջը նույնն է՝ 4 ամսվա աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը մարել: Գործարանի ընդհանուր պարտքը նախկին աշխատակիցներին կազմում է 140 միլիոն դրամ:

«Ինչ ասեմ, արդեն սաղ ասել ենք, բոլորդ էլ գիտեք՝ ինչի համար ենք մենք հավաքվել. դե ոնց ասում են՝ 11 թվի փողը արդեն օդում թռչում ա, էլ փող չկա, դրանից հույսներս կտրել ենք, հիմա էլ մնում ա պայքարենք Քիմպրոմի աշխատավարձի համար»,-ասում են Ռեջիոն Էներջիի նախկին աշխատակիցները:

«4 ամսվա աշխատավարձ ունենք ստանալու, ճնշումս այսօր 200 է, ես եկել եմ այստեղ, դեղի փող չկա, որ ես գնամ դեղ առնեմ, իմ ցավերը հոգամ: Մարդ ամբողջ տարին աշխատի, գա ողորմություն խնդրի, որ իրա աշխատավարձը տա՞ն, ո՞րտեղ ա գրված»,-դժգոհում է կյանքի  տարիները  գործարանին նվիրած  աշխատակիցներից մեկը:

«Այսօրվա հավաքի նպատակը ինչպես միշտ աշխատավարձերի հետ է կապված. մեր ամբողջ հույսը մնացել է մեր մարզպետը, որ իրականում շատ չարչարվում է, ուզում է մեզ օգնած լինի, բայց կան դժվարություններ, որոնց պատճառով  որ առայժմ չի ստացվում»,-պարզաբանում է վերջերս աշխատանքից ազատված Աշոտ Ղազարյանը:

Մարզի ղեկավարը նախկին քիմիագործներին հորդորեց կտրուկ քայլերի չանցնել. հարցը քննարկվել է կառավարությունում, հստակ դրական որոշում դեռևս չկա, բայց խնդիրը լուծելու նպատակով ուղիներ են փնտրվում: Արթուր Նալբանդյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում՝ պարտատերերի ցուցակում առաջնահերթությունը աշխատավարձերի պարտքի մարմանն ուղղել. առաջարկը կընդունվի, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում:

«Քանի որ արդեն դատական պրոցեսով լուծարման գործընթացը գնացել է, և առաջնահերթությունը տրված է Ա, Բ, Գ կետերին. աշխատավարձը մտնում է Գ կետի մեջ, հիմա ես ընդամենը առաջարկություն եմ ներկայացրել, որպեսզի Գ կետից աշխատավարձը տեղափոխենք Ա կետ, դառնա ավելի առաջնահերթ, օտարված գույքից արդեն առաջնահերթությամբ աշխատավարձերը տրամադրվեն»,-պարզաբանեց Ա. Նալբանդյանը:

Նախկին քիմիագործներին մնում է սպասել առաջարկի ընդունմանը, սպասողական դրության մեջ են նաև ընկերության այն աշխատակիցները, որոնց պայմանագրի վերջնաժամկետը հունվարի 10-ն էր:unnamed (5) unnamed (4)

Ի դեպ, ցուցարարները մարզի ղեկավարին փոխանցեցին նաև իրենց գրավոր պահանջը՝ «Ռեջիոն Էներջի» լուծարված ընկերության 2011թ.-ից չվճարված 4 ամսվա աշխատավարձի պարտքի ու վերջնահաշվարկի վերաբերյալ, որպեսզի այս խնդիրը ևս Կառավարությունում  բարձրաձայնվի: Ինչ վերաբերում է Վանաձոր-Քիմպրոմի աշխատակիցների՝ արդարադատության նախարարությանն ուղղված դիմումին, ապա պատասխանում նշված է, որ ընկերության աշխատավարձերի պարտքի խնդիրը դուրս է նախարարության իրավասության շրջանակից:

 

Գոհար Մովսիսյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ