02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նոր նշանակում

ՀՀ վարչապետի որոշմամբ Խաչատուր Վարագյանը  նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։ Ավելի վաղ Շիրակի մարզում տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված էր, որ փոխմարզպետ […]

Տարօրինակ նշանակում. Իրավունք

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Արագածոտնի քննչական վարչության պետ է նշանակվել Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Նշենք, որ նրան այդ պաշտոնից հեռացրել էր գլխւսվոր դատախազ Գեւորգ Կոստանյւսնը։ Պաշտոնանկությունից հետո նախկին դատախազի անունը շրջանառվում էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ կապված։ Նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Սպասելի՞ էր […]

Փլուզում Շահումյանում. տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող տունը (Ֆոտո, տեսանյութ)

Լոռու մարզի Շահումյան համայնքում դարձյալ փլուզման դեպք է գրանցվել: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցն, այս անգամ տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող բնակելի տան տանիքը: Փաստացի՝ վեց հոգանոց ընտանիքը գիշերելու տեղ չունի. երկու ննջասենյակներից երկուսի տանիքը վնասված է, իսկ փայտե առաստաղը ամեն պահի կարող է փլվել: Ընտանիքն արդեն մեկ տասնամյակ է ապրում է վախը […]

Քեզ ուրագել, քեզ կացինել… «Ծառուկյանով»` ռոմանտիկա

Ծառուկյան դաշինքով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու 12-րդ ընտրատարածքում, իմ ծննդավայրում` Վայոց Ձորում, որին միացել է նաև Սյունիքի մարզը… ընտրարշավը կազմակերպելու եմ Սևակյան ոգով. Հանդիսավոր խոսք եմ տալիս Քեզ ուրագե՜լ Ու կացինե՜լ, Տմարդությո՛ւն, Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն, Իսկ քեզանով սի՜րտ վարակել, Անձրև ու ջուր թե բարակեն՝ Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել – Վերստեղծել ու նորոգել… Խոստանում եմ […]

Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)

Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ […]

Լոռիում նոր պղնձաձուլական գործարան կկառուցվի

Հայաստանում միշտ խոսվել է այն մասին, որ մետաղների խտանյութեր արտահանելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ տեղում վերամշակել մետաղի հանքաքարը, կորզել մաքուր մետաղն ու արտահանել այն։ Նախ՝ դրա արժեքն ավելի մեծ է, բացի այդ՝ մի քանի անգամ նվազում են տրանսպորտային ծախսերը, տեղեկացնում է b4b.am-ը: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նախաձեռնված ներդրումային հարթակի միջոցով մշակված ծրագրերից մեկը վերաբերում է […]

Վահե Հակոբյանը` ամբիցիոզ քայլերով. Հայկական Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Երեկ մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել՝ ՀՀԿ-ն հարմար չի՞ համարել իր առաջադրումը, թե՞ ինքը չի ցանկացել առաջադրվել: «Դա կարևոր չէ, ես չեմ առաջադրվել ու վերջ»,- ասաց Հակոբյանը: «Մենք ունենք այն, […]

Նորածինը արտաքնոցից հանվել է փաթեթավորված. մանրամասներ Ջաջուռի ողբերգական դեպքից

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում փետրվարի 14-ին արտաքնոցում հայտնաբերված նորածինը եղել է փաթեթավորված: Այս տեղեկությունը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց  համագյուղացի Ա. Պ-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզում  փետրվարի 14-ին, ատակարգ դեպք է գրանցվել. Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորի մեջ։ Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ […]

Բախումը դաժան է լինելու. Հայկական Ժամանակ

«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր: Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ […]

30-ամյա Արևհատը արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորը.ողբերգական դեպք Ջաջուռում

Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 14-ին, ատակարգ դեպք է գրանցվել. Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով եղել է հղի, բակում գտնվող արտաքնոցում ծննդաբերել է, եւ երեխան ընկել է հորի մեջ։ Տեղեկությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանը: «Երեխան Արևհատ Բաղդասարյանի 4-րդ բալիկը կլիներ: Ցավոք նման դժբախտություն եղավ: Մայրը 30 տարեկան է»,-ընդգծեց գյուղապետը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված